Կիսատ մնացած հեղափոխության ֆենոմենը

Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում կրակոցներով և բախումներով ուղեկցվող լարված իրավիճակը, որը ոչ մի կերպ չի հանդարտվում (բողոքավորները պահանջում են անձամբ Փաշինյանի ու ոստիկանապետի միջամտությունը), և որը, փաստորեն, առաջացել է բնակչության ու գյուղապետարանի շահերի միջևա առկա բախումի արդյունքում, ի ցույց է դնում այն  իրականությունը, որում հետհեղափոխական Հայաստանը փաստացի հայտնվել է. պետությունն, ակնհայտորեն, գտնվում է չավարտված հեղափոխոխության անվերջանալի թվացող ցիկլում: Տպավորություն է՝ ասես հեղափոխությունը Երևանի սահմաններից այդպես էլ դուրս չի եկել, ինչը, թերևս, պարզ իրողության արձանագրում է, քանի որ ՏԻՄ-երում շարունակում են իշխանություն պահպանել նախորդ իշխանություններից տեղացիներին ժառանգություն մնացած չինովնիկները, որոնք, չգիտես ինչպես, փաստորեն, կարողացել են վերապրել հեղափոխությունն, ինչը, սակյայն, չի մեղմել համայնքների բնակիչների վատ վերաբերմունքը նրանց նկատմամբ:

Տեղի ունեցածը նաև ստիպում է արձանագրել, որ մարզային իշխանությունները լիարժեքորեն չեն տիրապետում իրավիճակին, գուցե տեղացիների մոտ նույնիսկ չեն էլ ասոցացվում նորի հետ՝ չնայած հանդիսանում են նոր իշխանությունների ներայացուցիչները: Սա լրջագույն խնդիր է, որը ոչ միայն Հայաստանի պետական կառավարման ապարատի արդյունավետության յուրատեսակ ցուցիչ է, այլև, ըստ էության, փչացնում է նոր իշխանությունների վերաբերյալ ժողովորդի տպավորոթյունները, որոնք, ինչպես հայտնի է, այնքա՜ն լուսավոր են, հույսեր արթնացնող:

Այսինքն՝ այստեղ առաջին հերթին խնդիր ունեն լուծելու երկրի բարձրագույն իշխանությունները, որոնց քաղաքական շահերից չի բխում նմանօրինակ կազուսային իրավիճակները:

Պետք է ամեն ինչ արվի՝ հեղափոխությունը մարզեր, շրջաններ ու անգամ ամենախորը գյուղեր հասցնելու համար. Հայաստանը միայն Երևանը չէ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.