inDriver-ն արդեն հասանելի է նաեւ Երեւանում ուղեւորներն իրենք են ընտրում՝ ինչքան վճարել ուղեւորության համար

Ուղեւորափոխադրման բնագավառում հայտնի ՝ inDriver միջազգային ծառայությունը հայտարարում է հայաստանյան շուկա մուտք գործելու մասին

Նոր ծառայությունն արդեն իսկ հասանելի է Երեւանում, եւ ունի ավելի քան 2000 հավատարմագրված վարորդ։

inDriverն իր հաճախորդներին տրամադրում է ավելի շատ հնարավորություններ, քան սովորական տաքսի ծառայությունը կամ հավելվածը։ Առաջին հերթին, թույլ է տալիս ինքնուրույն ընտրել ուղեւորության գինը, ինչպես նաեւ, ուղեւորության մի շարք այլ պարամետրեր։ Պատվերն ամրագրելուց ուղեւորն ինքն է նշում ցանկալի գինը, որից հետո ստանում համապատասխան առաջարկներ վարորդներից։Այս ամենի հետ մեկտեղ ուղեւորն ինքն է ընտրում վարորդին՝ ըստ վարկանիշի, մեքենայի մակնիշի կամ մոտենալու ժամանակի։

Վարորդներն, իրենց հերթին, տեսնում են երթուղու եւ գնի մասին ամբողջական ինֆորմացիա, եւ կարող են ընտրել իրենց համար հարմար պատվերները ։ Այս մոդելն օգնում է պաշտպանել ուղեւորներին գնային մանիպուլյացիաներից, հատկապես այն ժամերին երբ պահանջարկը ծառայության հանդեպ մեծ է։

Գինը հնարավորինս ցածր պահելու համար բոլոր վճարումները կատարվում են կանխիկ՝ վարորդի եւ ուղեւորի միջեւ։ Սա էլ իր հերթին նշանակում է որ ձեր ուղեւորության գինը չի ավելանում բանկային տոկոստադրույքների կամ վճարային համակարգերի միջնորդավճարների պատճառով։

Այս ամենի արդյունքում Ին-Դրայվերի գինը համեմատած մնացած ինտերնետ տաքսի ծառայությունների հետ գրեթե 20%-ով ավելի ցածր է։ Օրինակ, Երեւան մոլից Դալմա մոլ կարելի է հասնել 400 դրամով, Գուդ Թայմ ժամանցի կենտրոնից «Play City» 900 դրամով, իսկ քաղաքի կենտրոնում երթեւեկությունը կարժենա մոտավորապես 200 դրամ։

Անվտանգության եւս մի շերտ ավելացնելու համար բոլոր վարորդների փաստաթղթերը ստուգվում են, ինչպես նաեւ ստեղծվում է վարորդի ներքին վարկանիշի պատմություն։ Ուղեւորության ընթացքում ուղեւորը կարող է նաեւ ինտերնետ կապի միջոցով ցանկացածին ուղարկել վարորդի աշխարհագրական դիրքն ու մեքենայի տվյալները։

Այս ամենի շնորհիվ իրական ժամանակում կարելի է տեսնել մեքենայի շարժը քարտեզի վրա։ Գեո լոկացիան կարելի է ուղարկել սոց ցանցերով, SMS ծառայությամբ կամ մեսսենջերով։ Ին դրայվեր հավելվածն անվճար է, կարելի է ներբեռնել Play Մարքեթ- ից եւ App Store- ից։

Ծառայության մասին

inDriver —ը ուղեւորափոխադրումների միջազգային ծառայություն է, որի գլխամասային գրասենյակը գտնվում է Նյու Յորքում։ Ծառայությունն աշխատում է Real Time Deals յուրահատուկ սխեմայով, որը օգտատերերին թույլ է տալիս ստանալ ուղեւորության լավագույն պայմանները եւ պաշտպանված լինել գնային մանիպուլյացիաներից։ Պատվերը տալիս ուղեւորն ինքն է ընտրում ինչքան վճարել, եւ որ վարորդին ընտրել։ Աշխարհի 18 երկրներում ծառայությունն ունի ավելի քան 20 միլիոն օգտատեր։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.