Հալեպում հավատացյալները վերադառնում են վերականգնված Սրբոց Քառասնից Մանկանց Մայր եկեղեցի

Սիրիայի Հալեպ քաղաքում հավատացյալներն ակտիվորեն վերադառնում են վերականգնված հայկականն Սրբոց Քառասնից Մանկանց Մայր եկեղեցի, որը 2015 թվականին ավերվել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ահաբեկիչների կողմից, գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը։

«Մենք շատ ուրախ ենք, որ կարողացանք վերադառնալ այստեղ, որովհետև պատերազմի պատճառով մենք վաղուց այստեղ չէինք այցելում։ Սա մեծ երջանկություն է»,- լրագրողներին ասել է հավատացյալներից Զվարթ Սարգիսը։
Հիշեցնենք, որ մարտի վերջին Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը Հալեպում օծել է հայկական Սրբոց Քառասնից Մանկանց Մայր եկեղեցին։

Սրբոց Քառասնից Մանկանց Մայր եկեղեցին, որը կառուցվել է 15-րդ դարում, համարվում է Հալեպի հայ համայնքի ամենահին եկեղեցին: Այն պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության երկրորդ մեծ և հնագույն թեմերից Բերիո թեմին:

Սիրիական հակամարտության տարիներին լուրջ վնասներ կրած վանքի նորոգման աշխատանքները մեկնարկել էին անցյալ տարվա մայիսին: Եկեղեցու վերականգնման աշխատանքներն իրականացվել են Հալեպի հայ համայնքի անդամների նվիրատվությունների շնորհիվ: Առնվազն 150 000 հավատացյալ իր ներդրումն ունի եկեղեցու վերականգնման գործում:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.