Ծառատունկ՝ Երևանում

Ապրիլի 13-ին հայտարարված համաքաղաքային ծառատունկի ժամանակ նոր տնկիներով են համալրվել ավտոշուկայի հարակից կանաչ գոտիները:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչների հետ Խաչիկ Դաշտենցի փողոցում գտնվող ավտոշուկայի հարակից մայթերն ու սիզամարգերն ազատել էին կայանած ավտոմեքենաներից և մաքրել տարածքը:

Ծառատունկ է իրականացվել նաև Նուբարաշենի խճուղում: Էրեբունուց Նուբարաշեն վարչական շրջան տանող ճանապարհահատվածում  կտնկվի շուրջ 900 բարդի:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.