Խաշմանյանն այլևս Արարատում չէ

Երևանի «Արարատն» ու գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը երկկողմ համաձայնության խզել են պայմանագիրը: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:

Հիշեցնենք` «Արարատի» ֆուտբոլիստ Մպումելելո Դադիբոյ Զվանեն,ավելի վաղ, բողոք-նամակով դիմել էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա՝ նշելով, որ ակումբի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը հարվածել է իրեն և ռասիստական արտահայտություններ թույլ տվել իր նկատմամբ:

Կատարվում էր քննություն:

Նշենք` Խաշմանյանը դեռ երեկ արդեն բացակայում էր «Արարատի»` Բարձրագույն խմբի 26-րդ տուրում «Փյունիկի» հետ անցկացրած խաղից: Երևանյան թիմի գործողությունները մարզչական նստարանից վերահսկում էր մարզիչ Տիգրան Եսայանը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.