Վատ լուր՝ Ադրբեջանի համար

Հայաստանի ու Ադբեջանի արտգործնախարարների ապրիլտասնհինգյան հանդիպմանն ընդառաջ աշխարհը փորձում է  սանձել Ադրբեջանին՝ հրաժարվելու արկածախնդրութունից:

Մի կողմից՝ Ադրբեջանում գտնվող ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն է այդ երկրի իշխանությունների հետ բանակցություններում ընդգծել փոխզիջմամբ արցախյան խնդրի կարգավորմանը հասնելու կարևությունը՝ բացառելով ուժի ցանկացած կիրառում, մյուս կողմից՝ նույն օրն՝ապրիլի 12-ին, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի ընթացքում նիդերլանդացի պատվիրակ Վան դե Վենը ներկայացրել էր իր հեղինակած «Լվացքատներ. նոր մարտահրավեր կազմակերպված հանցագործության, կոռուպցիայի և փողերի լվացման ոլորտում» թեմայով զեկույցն,ուր առանձնահատուկ կերպով շեշտադրում է կատարված Ադրբեջանում կոռուպցիոն գործարքներին: «Վերջին երկու տարիների ընթացքում մեծամասշտաբ միջազգային փողերի լվացման սխեմաներ են բացահայտվել: Ամենամեծ ճանաչում ունեցողներն են Գլոբալ լվացքատունը, որն ունի արմատներ ՌԴ-ում և Մոլդովայում, Ադրբեջանական լվացքատունը, որը գտնվում է Ադրբեջանում»,-մասնավորապես՝ ասված է զեկույցում, և սա այն պարագայում, երբ Փաշինյանին ԵԽԽՎ-ում, փաստորեն, ընդունել են գրկաբաց, Հայաստանը հայտարարել՝ եվրոպական երկիր:

Այս ամենն ակնհայտորեն պատահականություն չէ և հստակորեն վկայում է այն իրողության մասին, որ համաշխարհային ուժային կենտրոնները միակարծիք են մնում մեկ բանում՝ Անդկովկասը պայթացնելը չի բխում ոչ մեկի  շահերից՝ գոնե  առայժ, և Բաքուն ստիպված է լինելու եթե ոչ չեղարկել, ապա առնվազը հետաձգել ռազմական ավանտյուրայի գնալու իր պլանները՝ որքան էլ հաճախակիացել են ադրբեջանական զորավարժություններն ու ստացել նոր ծավալներ:

Այլ հարց է, իհարկե, այն, թե որքանո՞վ ազդու կլինեն նմանօրինակ ազդակները, կամ որքանով Բաքուն, որն այլևս չի թաքցնում տեսանելի ապագայում պատերազմ սանձազերծելու իր ցանկությունը, կանսա միջազգային հանրութան կարծիքին, տեղի կտա ճնշումներին: Անրդկովկասում ներգրավված ուժային կենտրոններն ակնհայտորեն չեն ցանկանում մասնակից դառնալ Բաքվի գործողություններին ու չեն ողջունում Ալիևի արկածախնդիր  քաղաքկանությունը՝ շատ լավ հասկանալով այդ ամենի ռիսկերն առաջին  հերթին աշխարհի համար:

Այս իմաստով հետաքրքիր կլինի ամփոփել Մնացականյան-Մամեդյարով առաջիկա հանդիպման արդյունքներն, եթե, իհարկե, առհասարակ, այդպիսիք լինեն:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.