Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունը՝ ոստիկանապետի հատուկ ուշադրության կենտրոնում

Ապրիլի 8-12-ը ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդմաներն այցելել  էին  ՀՀ ոստկանության տաբեր ստորաբաժանումներ՝ անձամբ ծանոթանալու իրականացվող աշխատանքներին:

Որպես այդ խորհրդի անդամ, ես նույնպես առիթ ունեցա այցելել, մասնավորապես, Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչություն՝ ծանոթանալու օրնիբուն գերկարևոր աշխատանք տանող վարչության աշխատակիցների հետ:

Պետք է արձանագրել, որ վարչության աշխատանքը իսկապես կատարելության աստիճանի է հասցված: Հատկապես հարկ եմ համարում շեշտել աշխատակիցների՝ սեփական առաքելության բարձր գիտակցման փաստը, որն էլ ընկած է վարչության անբասիր աշխատանքի հիմքում: Անչափ էական մեկ բան էլ պետք է արձանագրել՝ այն, որ Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքաի վարչությունն այսօր վայելում է ոստիկանապետ Վալերի Օսիպյանի կատարյալ հովանավորչությունն ու գտնվում է ոստիկանության բարձրագույն ղեկավարության ամենօրյա հոգածության, հատուկ ուշադրության կենտորոնում, ինչը, թերևս, պայմանավորված է վարչության առաքելության գերկարևորության գիտակցմամբ. բոլորն էլ հասկանում են, թե որքան կարևոր գործառույթ են իրականցնում վարչության աշխատակիցները, ովքեր, փաստորեն, փորձություններով ու գայթակղություններով լի այս դարաշրջանում իրենց վրա են  վերցրել հայ գենոֆոնդի պահպանման վեհ առաքելությունն ու, մասնավորապես, մատաղ սերնդին ճակատագրական սայթաքումներից փրկելու ազգանվեր գործը: Ինչպես Օսիպյանն էր դիպուկ արձանագրել, ամենից հաճախ հենց երիտասարդությունն է դառնում նարկոբիզնեսի զոհ՝ վերածվելով համապատսխանների ձեռքին եկամտաբեր խամաճիկների, և եթե ոստիկանությունը պատշաճ ուշադրության չարժանացնի ազգային անվտանգությանը սպառանցող այս խնդիրն, ապա վաղը ողջ հասարակությունը կարող է կանգնել կործանարար փաստի առաջ: Թվով սակավ բնակչությամբ Հայաստանի Հանրապետության համար չարդարացված շռայլություն կլինի նմանօրինակ հարցերին «մատների արանքով նայելը»:

Հարկ եմ համարում  ուրախությամբ արձանագրել նաև այն՝ դրվատանքի արժանի հանգամանքը, որ անձամբ ոստիկանապետի կողմից վերջերս ստեղծվել է Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքաի վարչության օպեր լիազորների աշխատանքի արդյունավետության բարձրացմնն ուղղված յուրատեսակ մեխանիզմ: Օսիպյանը հրամանագիր է ստորագրել, որով նախատեսվում է վարչության օպեր լիազորներին  դրամական խրախուսանք հատկացնել ամեն մի բացահայտված գործի, դեպքի դիմաց՝ անկախ դրանց քանակից: Յուրաքանչյուր բացահայտված գործի դիմաց՝ համապատսխան դրամական պարգևատրում: Սա, անկասկած, մեծ կարևորություն ունեցող կրեատիվ նախաձեռնություն է՝ հատկապես հաշվի առնելով թե՛ վարչության աշխատակիցների աշխատանքի բնույթը, թե՛ նաև ոստիկանության ներսում կոռուպցիայի ու կաշառակերության դեմ անզիջում  պայքարի անհրաժեշտությունը:

Այսօր Հայաստանը, ցավոք, կանգնած է բազմաթիվ մարտահրավերների առաջ, և եթե չունենանք ուժեղ, գիտակից հասարակություն՝ հնարավորինս զերծ դարի արատներից, ապա մեզ համար, որպես, պետություն, անչափ դժվար է լինելու հավուր պատշաճի դիմագրավել օրեցօր շատացող փորձություններին: Այս իմաստով անչափ կարևոր է իրավապահ համակարգի աշխատանքի անխափանությունը, որը պետականակերտման թիվ մեկ գրավականներից մեկն է, պետական ամուր հիմքեր ունենալու նախապայմանը, չէ՞ որ յուրաքանչյուր պետություն հզոր է նախևառաջ օրինապաշտ, օրենքի արժեքն իսկապես գիտակցող հասարակությամբ:

Արտակ Նավասարդյան

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.