«Սպայկա»-ի՝ պետբյուջե չվճարած գումարի չափը կարող է ավելանալ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը չի բացառում, որ «Սպայկա» ընկերության պետական բյուջե չվճարած 7 մլրդ դրամն ավելանալու է, քանի որ ՊԵԿ-ն ունի 3,5 տարվանն առնչվող առերևույթ հանցագործություն պարունակող վարքագիծ: Այդ մասին Անանյանը նշեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:

«Մենք այդ վարքագծի ընդամենը 30 տոկոսին առնչվող  ժամանակագրական առումով ունենք փաստաթղթեր: Ինչ ցույց կտան հաշվարկները չեմ կարող ասել»,-ասել է Անանյանը:

Նա նաև շեշտել է, որ այս պահին վարչապետն ու ՊԵԿ նախագահն այդքան էլ իրավասու չեն տեղեկատվություն ներկայացնելու: «Իրավական գործընթաց է գնում, և  այստեղ ամենակարևոր մարդը քննիչն է, ու ինքն է փաստական հանգամանքների վերաբերյալ դատողություններ անում մասնագետների հետ խորհրդակցելով: Եվ եթե ինքն ունի այնպիսի համոզմունք, որ, օրինակ, ազատության մեջ գտնվելով, կվնասի քննությանը, ինքը միջնորդում է դատարանին, որն էլ այդպիսի որոշում է կայացրել: Իրավական գործընթաց է գնում ու դրա վերաբերյալ վարչապետն ու ՊԵԿ նախագահը որևէ  գնահատական չեն կարող տալ»:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.