Փյունիկի ֆուտբոլիստը հրավիրվել է Մալիի Մ20 հավաքական

Մալիի մինչև 20 տարեկանների հավաքականը ապրիլի 23-ին կամ 24-ին ընկերական հանդիպում կանցկացնի (հստակ օրն առայժմ որոշված չէ) Քաթարի մինչև 20 տարեկանների հավաքականի հետ:

Այդ խաղին մասնակցելու համար Մալիի մինչև 20 տարեկանների հավաքական է հրավիրվել «Փյունիկի» կիսապաշտպան Դաուդա Տուրեն: Այս մասին տեղեկանում ենք «Փյունիկի» մամուլի ծառայությունից:

Խաղը կկայանա Քաթարի մայրաքաղաք Դոհայում:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.