Արցախցի աշակերտները ճանաչողական այցով եղել են Գերմանիայում

ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության նախաձեռնությամբ և ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության աջակցությամբ մեկշաբաթյա ճանաչողական այցով արցախցի 6 աշակերտներ եղել են Գերմանիայի Բեռլին, Նաումբուրգ և Լայպցիգ քաղաքներում:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում խմբի անդամ, Ստեփանակերտի Ալեքսանդր Գրիբոյեդովի անվան N 3 դպրոցի 8-րդ դասարանի աշակերտ Արեգ Աբրահամյանն ասել է, որ իրեն գերել է հատկապես Գերմանիայի ճարտարապետությունը և մեծ ցանկություն ունի հետագայում այնտեղ սովորելու՝ իր փորձն ու գիտելիքները հայրենիքին ծառայեցնելու  համար  :
 «Մենք ունեցանք դասալսումներ տարբեր գիմնազիաներում, ձեռք բերեցինք համապատասխան փորձ ու գիտելիքներ և կապեր հաստատեցինք մեր հասակակիցների հետ: Եղանք պատմամշակութային վայրերում և հիացանք գոթական ճարտարապետության հայտնի կոթողներով : Ինձ համար  տպավորիչ էին հատկապես Բրանդենբուրգյան դարպասները և Ռայխստագի շենքը»,-նշել է Արեգ Աբրահամյանը:
 
Նույն դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Հասմիկ Հովսեփյանը շնորհակալություն է հայտնել նախաձեռնողներին և աջակիցներին նմանատիպ այց կազմակերպելու համար և հույս հայտնել, որ ծրագիրը կկրի   շարունակական բնույթ:
 
«Նույնպես տպավորված եմ Գերմանիայի  յուրատիպ շքեղությամբ և ճարտարապետությամբ: Ցանկանում եմ բժիշկ դառնալ և ուսումս շարունակել Գերմանիայում,   քանի
որ այդ երկիրն    աշխարհում  
հայտնի է պրոֆեսիոնալ բժիշկներով»,-մասնավորապես ասել է նա:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.