Փաշինյանի սթափեցնող կոչը. հաշվետվության ժամանակը

Հանրային լայն քննարկման առարկա է դարձել ՊԵԿ-ում վարչապետի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպն՝ արժանանալով բազմաթիվ իրարամերժ մեկնաբանությունների:

Հիշեցնենք՝ Փաշինյանը բավական բուռն էր արձագանքել ՀՀ դրոշի՝ ՊԵԿ աշխատակիցների աշխատասենյակի անկյունում դրված լինելու հանգամանքին՝ հրահանգելով սենյակում աշխատողներին դիմում գրել ու հեռանալ:

Ուշագրավն այստեղ ոչ միայն Փաշինյանի  էմոցիոնալ ռեակցիան է ու դրա հետևանքն, այլև, թերևս,  այն ժամանակահատվածը, երբ փաստացի հնչում է  սթափության կոչը:

Հեղափոխության մեկ տարին շուտով կլրանա, իսկ դա նշանակում է, որ գալիս է այն ժամանակահատվածն, երբ պետք է ամփոփել արվածն ու չարվածը, հաշվետվություն պահանջել, հարկ եղած դեպքում և պատասխանատվության ենթարկել չինոնիկներին, ովքեր, իրենց չեն արդարացրել:

Այս իմաստով ուշագրավ է մամուլում հայտնված այն տեղեկությունը, որ այս օրերին Փաշինյանն իր նշանակած պաշտոնյաներից հաշվետվություններ է պահանջել՝ գործունեության այս մեկ տարվա արդյունքների մասին, իսկ ումից դեռ չի պահանջել, առաջիկա օրերին պահանջելու է՝ հանձնարարելով հաշվետվությունները ներկայացնել շատ հստակ՝ արդյունքների մասին կոնկրետ ցուցանիշներով:

Այս համապատկերին հարց է ծագում՝ ՊԵԿ աշխատակիցների նկատմամբ դրսևորած խստապահանջությունը մասնավո՞ր երևույթ էր, էմոցիոնալ ժայթքո՞ւմ, թե՞ հստակ ազդակ՝ բոլորին՝ ողջ իշխանական թիմին, որ գալիս է հաշվետվություն տալու ժամանակն, ու եթե հանկարծ պարզվի, որ արդյունքները գոհացուցիչ չեն, և ժողովրդի վստահությունը վատնված է, ապա ոչ եռնեկ  նրանց, ովքեր, խոսելուց բացի, ոչինչ չեն արել:

Երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակն իսկապես լավ չէ, և բոլորն, այդ թվում՝ Փաշինյանը շատ լավ հասկանում են, որ հասարակության վստահության չարաշահումն ու հնչեցրած խոստումների՝օդից կախված մնալը կարող է շատ վատ հետևաքների բերել: մի պարագայում, երբ հասարակական գիտակցության մեջ,  2018-ի հեղափոխությամբ պայմանավորված, տեղի են ունեցել հստակ տեղաշարժեր, ինքնագնահատականի բարձրացում ու ինքնագիտակցության մակարդակի աճ, այլևս անհնար է լինելու մարդկանց աչքերին թոզ փչել, ուստի՝ լավագույն տարբերակը՝ շարունակելու վայելել հասարակության համակրանքը, մնում է բացառապես արձանագրած ցուցանիշը՝ այն, թե որքանով են իշխանությունները հաջողել իրենց բռնած գործում:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.