Սաս Շախպարյանը՝ «Իմ տարիներ» երգի ստեղծման մասին

Օրերս երգիչ Սասուն Շախպարյանը, որը հանդիսատեսին հայտնի է նաև որպես Սաս Շախպարյան, օրերս հանրության դատին ներկայացրեց «Իմ տարիներ» երգը, որի երաժշտության ու գործիքավորման հեղինակը Արսեն Մանուկյանն է, իսկ բառերը հեղինակել է հենց երգիչը՝ Սաս Շախպարյանը։ NorLur.am հետ զրույցում Սաս Շախպարյանը նշեց՝ երբ լսել է երաժշտությունը, շատ է հավանել ու որոշել է բառեր գրել դրա հիման վրա, ինչի արդյունքում ծնվել է «Իմ տարիներ» ստեղծագործությունը։ «Իսկ տեսահոլովակը ստեղծելն իմ ընկերոջ՝ Կարեն Ասլանյանի գաղափարն էր։ Շնորհակալ եմ նաև օպերատոր, մոնտաժող Նարեկ Աբրահամյանին, որը ևս իր ներդրումն ունի այս աշխատանքում։ Պետք է ընդգծեմ, որ ես նախկինում ևս երգեր եմ հեղինակել։ Զինվորի մասին էլ մի երգ ունեմ, որը որոշ մարդիկ երգում եմ ու ասում են, թե իրենց երգն է։ Այդ իսկ պատճառով պետք է առաջիկայում այդ երգն էլ ներկայացնեմ հանդիսատեսի դատին, որպեսզի հանդիսատեսն իմանա՝ դա իմ երգն է։ Էլի շատ երգեր կան, որոնք ես հեղինակել եմ, բայց դեռ հանրությանը չեմ ներկայացրել»,- ընդգծեց երգիչը` վստահեցնելով՝ իր երկրպագուներին առաջիկայում անակնկալներ են սպասվում։ «Շուտով նոր զուգերգ կներկայացնեմ, պարզապես, դեռ հստակ չէ, թե ում հետ եմ ներկայացնելու այն։ Պետք է նշեմ, որ երգն արդեն իսկ կա, բայց դեռ պետք է հասնականք, թե ում ձայնն ավելի համապատասխան կլինի տվյալ ստեղծագործությանը», - նշեց Սաս Շախպարյանը։ Սաս Շախպարյանը սովորել է Կոնսերվատորիայում՝ դասական վոկալի բաժնում և այժմ դասավանդում է ուսումնական կենտրոնում։ Հարցին՝ իսկ ինչպե՞ս է ստացվել, որ դասական վոկալի բաժնում սովորելով՝ այլ ժանրի ստեղծագործություններ եք ներկայացնում, երգիչը պատասխանեց․ «Ես իհարկե, ներկայացրել եմ նաև դասական ստեղծագործություններ ու, ցավոք, պետք է նշեմ, որ Հայաստանում այդ ժանրի ստեղծագործությունները լսողների քանակը քիչ է։ Այնուամենայնիվ, պետք է շեշտել՝ ես երգում եմ այն, ինչ զգում եմ, այն, ինչը դուրս է գալիս իմ սրտից։ Իմ ստեղծագործությունները ներկայացնելիս ես չեմ ֆիքսվում այն փաստի վրա, թե մարդիկ մեծամասամբ ինչ կուզենան լսել։ Ես ներկայացնում եմ այնպիսի երգեր, որոնք սիրում եմ։ Ես երգել եմ նաև «Հանրային Ռադիո»-ում՝ Երվանդ Երզնկյանի ջազային նվագախմբում՝ ներկայանելով դասական ստեղծագործություններ՝ հին նեապոլիտանական երգեր, բայց կարծում եմ՝ դա, այսպես ասած, իմը չէր, որովհետև ինձ հոգեհարազատ է այն, ինչը գալիս է իմ ներսից, իմ հոգուց», - եզրափակեց Սաս Շախպարյանը՝ զրույցի վերջում շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր գնահատում են իր ստեղծագործությունները, ոգևորում իրենց ջերմ խոսքերով ու մեկնաբանություններով։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.