«Նուբարաշենի» կալանավորին այցելած կնոջ մարմնի մեջից հայտնաբերել են թմրանյութ

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր-օր-ի 34-266 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հարուցված գործ է ստացվել՝ ՀՀ արդարադատության նախարարության Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկից:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին, նշված քրգործը հարուցվել է Երևանի բնակիչ, 32-ամյա Ք. Դ.-ի նկատմամբ: Նա ապրիլի 1-ին այցելել է Նուբարաշենի բանտ, որտեղ անձնական խուզարկության է ենթարկվել, և որի արդյունքում էլ նրա հետանցքում հայտնաբերվել է «զիփ» փականով թափանցիկ պոլիէթիլենային փաթեթ, որի մեջ եղել է թմրամիջոցի նմանվող 26,9 գրամ քաշով բուսական ծագման կանաչավուն զանգված:

Փորձաքննությամբ պարզվել է, որ այն հանդիսանում է «մարիխուանա» տեսակի թմրամիջոց: Այդ թմրամիջոցը պետք է փոխանցեր Նուբարաշենի բանտի խցերից մեկում նախնական կալանքի տակ գտնվող 24-ամյա Վ. Ա.-ին, ում նա կարճատև այցելության է եկել: 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.