Ընդհանուր իրավասության դատարանի դիմաց քաշքշուկ է, հրմշտոց, բղավոցներ ու սուլոցներ

Ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրի դիմաց ոստիկանների ու «Սպայկա» ընկերության աշխատակիցների միջև քաշքշուկ է, հրմշտոց, սուլոցներ, բղավոց:

Ամեն ինչ սկսվեց այն բանից, երբ բողոքողները թույլ չտվեցին դատարանի դիմաց գտնվող մեքենան դուրս գա՝ ենթադրելով, որ դրա մեջ է ընկերության կալանավորված տնօրենը, ում պետք է տեղափոխեն մեկուսարան:

Կարմիր բերետավորները հրեցին ձեռքերը վերև պարզած ցուցարարներին: Այս պահին Տիգրան Մեծ պողոտայում երթևեկությունը կաթվածահար վիճակում է: Ակցիայի մասնակիցները դուրս են եկել փողոց:

Մեքենայի հեռանալուց հետո իրավիճակը համեմատաբար հանդարտվեց:

«Սպայկա» ընկերության զարգացման գծով փոխտնօրեն Բաղդասարյանը կոչ արեց, ոստիկանների նկատմամբ ուժ չկիրառել:

«Ոստիկաններն ասում են, խմած մարդիկ կան: Եթե խմած մարդ կա, այստեղ անելիք չունի: Ճանապարհը բացեք: Մեր մարդկանցից բերման են ենթարկել: Տեղեկություն չունենք, թե քանի հոգի: Բայց նրանք հենց հիմա ազատ կարձակվեն: Մենք ճանապարհ չենք փակում, բռնություն չենք իրականացնում, պրովակատորները մեզ հետ գործ չունեն»,-բարձրախոսով հայտարարեց նա:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.