Արթուր Դավթյանին դաժան ճակատագիր է սպասվում

Բացառապես աշխատավարձի հույսին մնացած, անշարժ կամ շարժական գույքից զուրկ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը (Դավթյանի «խիստ համեստ» նյութական կարողությունների մասին վերջերս «Փաստն» էր գրել) վերջին շրջանում հայտնվել է ասեկոսեների կիզակետում. համառորեն լուրեր են շրջանառվում այն մասին, որ նրա գործերը նոր Հայաստանում այնքան էլ լավ չեն և որ  համակարգում դեռևս լիարժեքորեն չհաղթահարված կոռուպցիայի յուրատեսակ մարմնացում համավող սույն չինովնիկի «ոտքերի տակից հողը սկսում է գնալ»:

Ինքը՝ Դավթյանն, ով, հնարավոր է, որպես մեղադրող մասնակցի Մարտի 1-ի գործով սահմանդրական կարգը տապալելու գործով դատավարությանը, մարտի 29-ին լրագրողների հետ զույցում անդրադառնալով սեփական ճակատագրի հարցին և այն խնդրին, թե ինչպես է իրեն զգում նոր իրականության պայմաններում, հայտարարել էր՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նոր իշխանությունների հետ հարմարվել-չհարմարվելու խնդրի առաջ չի կանգնել:

«Լեզու գտնել, հարմարվել, սրանք տեղին և հասցեական հարցեր չեն։ Ես ընտրվել եմ Ազգային ժողովի կողմից, ես իմ աշխատանքի իրականացման խոչընդոտների չեմ հանդիպել, և ես շարունակում եմ իմ պարտականություննեը կատարել, որևէ առիթով, որևէ իրավիճակում լեզու գտնել-չգտնելու, հարմարվել-չհարմարվելու խնդրի առաջ չեմ կանգնել»,-հայտարարել էր դատախազը՝ հավելելով՝ չի պատրաստվում հրաժարական ներկայացնել:

Արթուր Դավթյանի կերպարը հայ իրականության պայմաններում, մեղմ ասած, խիստ հակասական է: Նա շատերի մոտ այժմ, արդարև, թողնում է «կաշի փոխողի» տպավորություն, ով, չնայած օբյեկտիվորեն համարվում է նախկինների մնացուկ՝ ներծծված հակահասարակական  ախտեղություններով, բայց չգիտես ինչպես կարողացել է վերապրել հեղափոխությունն ու պահպանել աթոռը:

Ուստի՝ շատերի մոտ, պայմանավորված այս հակաբնական իրավիճակով, միանգամայն բնական հարց է առաջացել՝ ի՞նչ է սպասվում մեկին, ով ողջ կյանքում զբաղված է եղել նախորդ իշխանությունների շահերի սպասարկմամբ, ով զուտ ֆիզիկապես չի տեղավորվում ներկայիս հայաստանյան կոնյուկտուրայում:

Իրականում Դավթյանի ճակատագիրը տեսանելի է և այն էլ պարզորոշ կերպով. իշխանւթյունները պատրաստվում են ճիշտ և ճիշտ միանգամյա օգտագործման պահպանակի օրինակով լուծել Դավթյանի հարցերը: Երբ Դավթյանի ձեռամբ Քոչարյանը կուղարկվի պատիժը կրելու, և այդպիսով Դավթյանը դաշտում իր անելիքն այլևս արած կլինի, նրան պաշտոնաթող կանեն: Այս է սպասվում ՀՀ գլխավոր դատախազին, ով, սակայն, դատելով հարցազրույցներից ու հնչեցրած մտքերից, այս ամենից այնքան էլ «բիթի» չէ, ինչն, անշո՛ւշտ, այլևս էական չէ:

Միանշանակ է, որ Հայաստանը Դավթյանի «թոշակի գնալով» ոչինչ չի կորցնելու, դատաիրավական համակարգի համար նրա կորուստը զգալի չի լինելու, քանի որ, ինչպես հայտնի է, նախ՝ չեն լինում անփոխարինելիներ, ապա՝  Դավթյանի հեռանալով համակարգը հնարավորություն է ձեռք բերելու՝ ազատ շունչ քաշելու, ազատագրվելու անցյալի ստվերներից, արատավոր բարքերից ու վերջապես հեղափոխվելու:

Դավթյանների ժամանակն այլևս լրացել է նոր Հայաստանում,ուր տեղ չպետք է ունենան թալանն ու կոռուպցիան՝ բաներ, որոնք այնքան հոգեհարազատ են Հայաստանի դատախազների գլխավորին:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.