Սամվել Բալասանյանը վախեցած է. նա հայտարարություն է տարածել

Գյումրիի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որտեղ անդրադարձել է  ապրիլի 5-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Գյումրի այցի ժամանակ տեղի ունեցած միջադեպին. Գյումրի կատարած այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը դժգոհել էր փողոցների ու մայթերի քանդած վիճակից, ինչին ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարիկ Մինասյանն արձագանքել էր «Սա հլա փառք է» խոսքերով: Այդ արտահայտությունն առաջացրել էր Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի դժգոհությունը, և վարչապետի ներկայությամբ նրանք սկսել էին վիճել՝ իրար վանկարկելով: Ինչին ի պատասխան Փաշինյանը ստիպված էր եղել ձայնը բարձրացնել. «Էդպես չեղավ, հետո իրար հետ կպարզաբանեք: Հիմա կարո՞ղ է էստեղ քուչի բազար սկսեք: Մի հատ հանգստացեք, ա՛յ քեզ բան»:

Քաղաքապետարանը, մասնավորապես, կոչ էր արել չքաղաքականացնել միջադեպն ու հեռու մնալ մանիպուլյացիաներից:

Հեղափոխությունից հետո, որքան էլ ընդդիմադիրներն իշխանություններին մեղադրեն երկիրը ՔՊ-ացնելու մեջ, փաստ է, որ նոր Հայաստանում շարունակում են իրենց նախկին պաշտոններին մնալ բազմաթիվ անձիք, ովքեր  անխուսափելիորեն ասոցացվում են ՀՀԿ-ի, նախկին իշխանութունների հետ: Սա, թերևս, արդյոնք է Փաշինյանի որդեգրած այն սկզբունքի, համաձայն որի՝ ՔՊ-ն, որպես քաղաքական ուժ, զերծ է մնում նախորդների սխալ քաղաքականությունից ու չի փորձում արհեստականորեն սեփական կադրերով լցնել պետական օղակները:

Սամվել Բալասանյանն, անկասկած, հենց նման կադրերից մեկն է, ով, սակայն, դատելով քաղաքապետարանի հղած ուղերձից, այժմ հայտնվել է հոգեկան խորը տվայտանքների մեջ՝ վախենալով հայտնվել  թիրախում:

Փաշինյանի այցը Գյումրի, փաստորեն, վերհանեց քաղաքային տհաճ իրականության հետաքրքիր մանրամասները. ըստ էության՝ տեղի է ունեցել փողի վատնում, երբ «ասֆալտ փռելու» անվան տակ, անցյալին բնորոշ մեթոդներով, ոմանք ճարպկել են տռզել սեփական գրպանները:

Փաշինյանի ուշադրությունն իրենից շեղելու համա՞ր է Գյումրիի քաղաքապետ Բալասնայանը հրահանգել նմանբովանդակ նամակ գրել, նա ինչ-որ վատ բա՞ն է կանխազգացել:

Ի՞նչ էլ լինի՝ ամեն դեպքում ակնհայտ է, որ Գյումրիի քաղաքապետարանի՝ բավական սրտաճմլիկ նամակի հետևում  բալասանյանական կրքեր են թաքնված, վախերն ու մտահոգությունները. նա վախենում է Փաշինյանի մոտ «քուչի մակարդակի» իջնել, իսկ դա   ապագայի տեսանկյունից այնքան էլ խոստումնալից չէ՝ հատկապես հաշվի առնելով կոռուպցիայի նկատմամբ ՀՀ իշխանությունների որդեգրած խսիստ անհանդուրժողական վերաբերմունքը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.