Ռոնալդինյոյի 14-ամյա որդին պայմանագիր է կնքել «Կրուզեյրոյի» հետ

Բրազիլիայի հավաքականի նախկին խաղացող, 39-ամյա Ռոնալդինյոյի 14-ամյա որդին մարզումային պայմանագիր է կքնել բրազիլական «Կրուզեյրոյի» հետ։ Ժոաո Մենդեշը մինչեւ 19 տարեկան կմարզվի «Կրուզեյրոյում»՝ ներկայացնելով ակումբային պատանեկան թիմերը, հաղորդում է Goal.com-ը։ Նշվում է, որ պատանի ֆուտբոլիստը հաջողությամբ անցել է փորձաշրջանը՝ չհայտնելով, որ Ռոնալդինյոյի որդին է։

2005թ․ «Ոսկե գնդակի» դափնեկիր Ռոնալդինյոն կարիերան ավարտել է 2018թ․ հունվարին։ 2002-ին նա Բրազիլիայի հավաքականի հետ դարձել է աշխարհի չեմպիոն, հանդես է եկել բրազիլական «Գրեմիո», «Ֆլամենգո», «Աթլետիկո Մինեյրո», «Ֆլումինենսե» ակումբներում, ֆրանսիական ՊՍԺ-ում, կատալոնական «Բարսելոնայում» եւ իտալական «Միլանում»։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.