Պուտինն ու Էրդողանը կհանդիպեն երկուշաբթի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կհանդիպեն երկուշաբթի՝ ապրիլի 8-ին, Մոսկվայում։

Ինչպես փոխանցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Յուրի Ուշակովը, հանդիպման ընթացքում երկու առաջնորդները քննարկելու են Թուրքիայի կողմից Ս-400 համակարգերի գնման գործարքը։ Կքննարկվի նաեւ Սիրիական իրադրությունը, որի համատեքստում մտքեր կփոխանակվեն ԱՄՆ-ի՝ Սիրիայից իր զորքերի դուրս բերման մտադրության եւ պլանների մասին։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.