Ո՞րն է եվրոպացիների սառնասրտության պատճառը. անիրական հույսեր

Օրերս Գերմանիայի Բունդեսթագն վավերացրել էր ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը ստորագրվել էր 2017-ի նոյմբերին:

Գերմանիայի կողմից Հայաստանի նկատմամբ նմանօրինակ ժեստը, թերևս, անչափ  կարևոր պետք է գնահատել ոչ միայն ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընդլայնման տեսանկյունից, այլև, թերևս, Երևան-Բեռլին:

Հեղափոխությունից հետո Բեռլինի կողմից Երևանի հանդեպ դրսևորվում է բավական տպավորիչ ուշադրություն, ինչը հույս է արթնացնում, որ երկկողմ հարաբերությունները հատկապես նոր Հայաստանի պայմաններում վերելք կգրանցեն՝ իրենց հետևից բարձրացնելով ՀՀ-ԵՄ ընգհանուր հարաբերությունների մակարդակը:

Ասոցացման համաձայնագրի ճակատագիրը, դրա շուրջ տեղի ունեցող զարգացումները մի տեսակ հակասական տպավորություն են թողնում. ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների մի մասի օրակարգում այդ հարցը նույնիսկ չկա էլ, ինչը, թերևս, վկայում է Բրյուսելի՝ Հայաստանի նկատմամբ դրսևորած սառնասրտության  մասին: Միգուցե առանձին վերցրած եվրոպական երկրների հետ մեր պետության հարաբերությունները  բավական ջերմ են, սակայն գլոբալ առումով ԵՄ-Հայաստան հարաբերությունները  փաստացի դոփել են տեղում:

Ինչի՞ արդյունք է  սա, մի՞թե ՀՀ ղեկավարության ծուլության արդյունք է նմանօրինակ վիճակը, թե՞ խնդիրն այլ դաշտում է: Գուցե ԵՄ-ն դեռ սպասում է հասկանալու՝ ինչ կարող է ակնկալել նոր Հայաստանից, հեղափոխությունից, և տեսնելով, որ աշխարհաքաղաքական իմաստով Փաշինյանը նպատակ չունի կտրուկ քայլերի գնալ, իր հիասթափությունն է արտահայտում հենց նման ձևով:

Իհարկե, ԵՄ-Հայաստան հարաբերությունների առաջընթացը բխում է Երևանի շահերից, սակայն անքննարկելի է նաև այն, որ այդ հարաբերությունները չունեն ու չեն կարող ունենալ այն արժեքը, որը կստիպեր Հայաստանին կասկածի տակ առնել նույն հայ-ռուսական ռազմաքաղաքական հարաբերությունների մակարդակը:

Այնպես որ՝ Հայաստանը մնում է բաց ԵՄ հետ երկխոխսության համար, սակայն դա չպետք է Արևմուտքի մոտ սին հույսեր արթնացնի, թե ՀՀ իշխանությունները, կորցնելով իրողությունները սթափ մտքով ծանրութեթև անելու կարողությունը, հանուն Եվրամիության սիրո կարող են դեմ գնալ Հայաստանի ազգային շահերին. «կա՛մ-կա՛մ» չի լինելու:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.