Հայաստանում 72 ժամը մեկ մեկ կին մահանում է արգանդի վզիկի քաղցկեղից

Հայաստանում յուրաքանչյուր 36 ժամը մեկ ախտորոշվում է արգանդի վզիկի քաղցկեղ մեկ կնոջ մոտ, իսկ յուրաքանչյուր 72 ժամը մեկ` մեկ կին մահանում է դրանից: «Ֆեյսբուք»-ի  իր էջում  գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Պապիլոմա վիրուսային վարակի դեմ պատվաստումը կանխարգելում է մերօրյա տարածված այս հիվանդությունը՝ քաղցկեղը, ապահովելով հիվանդության արդյունավետ վերահսկում և դրանից մահացության կրճատում: Արդյո՞ք սրա դեմ «պայքարողները» և նրանց համակարգողները պատասխան կտան չփրկված կյանքերի համար»,-նշել է Արսեն Թորոսյանը:

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.