«Հայաթը» հեռանում է Ջերմուկից. շեշտակի անկում

Հայյաթ-Ջերմուկի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ «Հայյաթ» բարձրակարգ հյուրանոցների ցանցը դուրս է գալիս Ջերմուկից:

Ինպես պարզ է դարձել, հիմնական պատճառն Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակն է, որի արդյունքում, փաստորեն «Լիդիանը» դադարեցրել է շինարարական աշխատանքները. հյուրանոցի հաճախելիությունը վերջին մի քանի տարիներին շատ բարձր էր շնորհիվ «Լիդիանի» ծավալած գործունեւթյան. այն ապահովում էր տարեկան հարյուրավոր մարդկանց գիշերակաց, այստեղ էին անցկացվում նաև «Լիդիանի» բոլոր հանդիպումերը, կոնֆերանսները, այստեղ էին գիշերում նաև «Լիդիանի» արտասահմանցի հյուրերը:

Թե ինչն է դարձել «Հայաթ»-ի ղեկավարության նմանօրինակ որոշման պատճառ, դժվար չէ կռահել. տարածաշրջանում հյուրանոցային բիզնեսի կենսունակության ապահովման հարցում «Լիդիանի» նշանակությունը վերջին տարիներին ահռելի է եղել: Ավելին՝ շնորհիվ նաև հենց «Լիդիանի» գործոնի  զգալի շահույթներ են ունեցել նաև Ջերմուկի մյուս բոլոր հյուրանոցային օբյեկտները:

Այս ամենը փաստում է, որ իրավիճակը սոցիալ-տնտեսական առումով շուտով կարող է իսկապես աղետալի դառնալ տարածաշրջանում, և դա կանխազգում են նաև Գնդեվազի բնակիչներն, ուր իրավիճակը նույնպես չափազանց վատացել է, շատերի համար դարձել անելանելի:

Norlur.am-ի թղթակիցը  հարցախույզ էր անցկացրել Ջերմուկի ու հարակից բնակավայրերի հյուրատներում, խանութներում ու պարզել սարսափելին.  խանութներում երբեմնի աշխույժ առևտուրը դադարել է,  իսկ կիսադատարկ հյուրանոցներն ու հյուրատներն էլ հայտնվել են փակման եզրին՝ հաճախորդ չունենալու պատճառով:  

Մեր հետ զրույցում հյուրատների, հյուրանոցների ու խանութների տերերն ու տնօրենները նմանօրինակ իրավիճակը պայմանավորում էին «Լիդիանի» շուրջ ստեղծված անհասկանալի իրավիճակով. այն բոլոր պատրանքները, թե իբր տարածաշրջանը կարող է դառնալ տուրիստական կենտրոն, փաստորեն, խաբկանք  են և ոչ ավելին:

Փաստ է, որ «Լիդիանի» հետ կատարվողը լրջագույն հետևանքներ է թողնում Հայաստանի այս տարածաշջանի սոցիալ-տնտեսական զարգացման վրա: Ջերմուկը ոչ միայն տուրիստական կենտրոն չի դառնում, այլև զրկվում է այդպիսին լինելու ապագա բոլոր հնարավորություններից, քանի որ քաղաքից հեռանում է մի հեղինակավոր ընկերոթյուն, որի առկայությունը քաղաքում ինքնին յուրատեսակ երաշխիք էր դարձել ոլորտի զարրգացման համար: Այնինչ այսօր ջերմուկցիները կանգնած են կոտրած տաշտակի առաջ, իսկ թե ինչու, Կառավարություն այդպես էլ մինչև վերջ չի կարողանում բացատրել, հիմնավորել ու փատարկել:

Նոնսենս է…

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.