ԲՀԿ-ն փակ լսումներ անցկացնելու առաջարկով դիմել է ԱԺ նախագահին

Արցախյան բանակցությունների շուրջ վերջին զարգացումները (խոսքը մասնավորապես Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Վիեննայում տեղի ունեցած վերջին հանդիպման մասին է) կարիք ունեն որոշակի պարզաբանումների։ Այդ իսկ պատճառով Ազգային Ժողովի "Բարգավաճ Հայաստան" կուսակցության խմբակցությունը առաջարկում է կազմակերպել փակ խորհրդարանային լսումներ ՀՀ ԱԺ-ում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի մասնակցությամբ։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԲՀԿ խմբակցության անդամ Արման Աբովյանը:

«Հարկ ենք համարում լսումների հրավիրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ՊՆ և ԱԳՆ նախարարներին, Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորներին։ Տեղեկացնենք, որ արդեն դիմել ենք պաշտոնական նամակով ՀՀ ԱԺ նախագահ պարոն Արարատ Միրզոյանին»,- գրել է պատգամավորը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.