Հայաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Մամեդյարովի հայտարարությունը

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը Բրյուսելում Ադրբեջան-Եվրոպա համագործակցության խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հաջորդ հանդիպման ժամկետն արդեն համաձայնեցվել է:

«Շատ շուտով մենք երկկողմ հանդիպում կունենանք: Մենք արդեն պայմանավորվել ենք ժամկետի մասին: Ավանդաբար, այն կհայտնեն Երևանը և Բաքուն»,- ասել է նա:
 
Այդ կապակցությամբ ստացել է ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը. ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն ասել է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից հանդիպում անցկացնելու առաջարկ եղել է: Ամսաթիվը մենք միշտ հայտնում ենք համաձայնեցված կարգով և չենք խախտելու այդ սկզբունքը»։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.