Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված համաժողովի մասնակիցները քննարկել են նախաձեռնության գործունեության ուղղությունները

Արևելյան գործընկերության նպատակներից մեկն է կայուն հարաբերություններ ստեղծել Եվրոպական Միության արևելյան սահմանի երկայնքով: Այս մասին Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված համաժողովի ընթացքում ասել է Հայաստանում Ռումինիայի դեսպանի պաշտոնակատար Նուրի Մարին Դրագիչը:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին նշեց, որ համաժողովը լավ հնարավորություն է լսելու հայերի կարծիքն այն մասին, թե ինչ ուղղությամբ են ուզում տանել Արևելյան գործընկերությունը:

Հայկական կողմի տեսակետը ներկայացնող ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպական վարչության ղեկավար Տիգրան Սամվելյանը նշեց, որ Արևելյան գործընկերության անդամ երկրներից յուրաքանչյուրը պետք է սեփականության շատ հստակ զգացում ունենա:

«Հնչում են կարծիքներ առ այն, որ Արևելյան գործընկերության ձևաչափը հնացել է: ԱլԳ 6 երկրներից յուրաքանչյուրը պետք է ունենա հստակ սեփականության զգացում: Դա այն մոտեցումն է, որ որդեգրել է Հայաստանը: Իր գոյության առաջին տասնամյակի ընթացքում արևելյան գործընկերությունը ենթարկվել է խոշոր փոփոխությունների` համապատասխանեցվելով տարածաշրջանում ձևավորվող նոր իրականությանը: Այդ փոխակերպումներից մեկն արևելյան գործընկերության վերանայված կառուցվածքի պաշտոնական գործարկումն էր: Նոր ինստիտուցիոնալ կառուցվածքը նպատակաուղղված է արևելյան գործընկերությունը վերածել շոշափելի արդյունքների գրանցմանը միտված ԵՄ և գործընկեր պետությունների միջև ավելի համակարգային և տեսանելի համագործակցությունն ապահովող ձևաչափին»,- նշեց Տիգրան Սամվելյանը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.