Սպիտակ-Երևան ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից ու գլորվելով հայտնվել ձորում

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԱԻՆ «911» ծառայությունն ապրիլի 3-ին՝ ժամը 05:35-ին, ծառայությունն ահազանգ է ստացել, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 19-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ «Skanya» մակնիշի բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից ու մոտ 30 մետր գլորվելով՝ հայտնվել ձորակում:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, ավտոմեքենայի վարորդը (Դ.Ա., ծնված 1982 թ.) ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից. Դ.Ա.-ն հրաժարվել է հոսպիտալացումից:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.