Ռոյսն ասել է, թե ով է իր հետ երբևէ խաղացած լավագույն ֆուտբոլիստը

Գերմանիայի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսը հայտարարել է, որ իր հետ երբևէ խաղացած լավագույն ֆուտբոլիստն «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլն է:

«Օզիլը լավագույնն է այն ֆուտբոլիստներից, որոնց հետ երբևէ խաղացել եմ: Նա պարզապես հիանալի է տեսնում թիմակիցներին: Մեսութն անդադար անհավանական փոխանցումներ է կատարել ինչպես հավաքականում, այնպես էլ ակումբում:Նա խելացի ֆուտբոլիստ է, որի հետ խաղը ես վայելել եմ: Ցավոք, այժմ նա փոքր-ինչ գցել է տեմպը: Հույս ունեմ՝ Մեսութը կվերադարձնի լավագույն մարզավիճակը և կամրապնդի տեղն «Արսենալի» մեկնարկային կազմում»,-Armsport.am-ի փոխանցմամբ՝ ասել է Ռոյսը Copa 90-ին տված հարցազրույցում:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.