Մոսկվայում տեղի կունենա ԱՊՀ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստը

Այս տարվա ապրիլի 5-ին, Մոսկվայում տեղի կունենա ԱՊՀ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստը։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։

ԱՊՀ տարածքի ամենահին հակամարտություններից մեկի՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման օրակարգով մարտի 29-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում տեղի ունեցած Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումից հետո սա առաջին նշանակալի հանդիպումն է հետսովետական տարածքում, որին մասնակցում են նաեւ ՀՀ եւ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները։

Նշենք, որ Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էլմար Մամեդյարովը արդեն մեկնել է Մոսկվա։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.