Վավաշոտ Նազիկը. ո՞րն է Օրբելյանին հետապնդելու իրական պատճառը

«Հանրային» ՀԸ-ի եթերում   մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը, փորձելով սեփական կենսափիլիսոփայության դիտանկյունից մեկնաբանել վերջին օրերին թոփ թեմայի վերածված հարցի՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կոնստանտին Օրբելյանի շուրջ ընթացող բուռն պրոցեսների ընթացքը (Ղարիբյանն ազատել է Օրբելյանին տնօրենի պաշտոնից՝ հարուցելով աշխատակազմի արդարացի ցասումը), իր իսկ կայացրած վիճելի այդ որոշման հիմնական ու գլխավոր պատասխանատու է հռչակել երկրի բարձրագույն ղեկավարությանը՝ հայտաարելով. «Առավոտյան չեմ արթնանում ու մտածում, թե այսօր ինչ որոշում կայացնեմ, որ սկանդալ առաջանա։ Ընդամենը կատարում եմ իմ աշխատանքը, որը նաև կապված է մեր կառավարության վարած քաղաքականության ու ծրագրի հետ»:

Իսկ ահա արձագանքելով հրատապ հարցի վերացված իր հրաժարականի պահանջին՝ Նազենի Ղարիբյանը, մասնավորապես, ասել էր. «Հույսս չեմ կորցնում, որ կարելի է աշխատել այդ դաշտի հետ, որովհետև չեմ գտնում, որ որևէ սխալ բան եմ արել, ես կատարել եմ իմ աշխատանքը։ Ինչ վերաբերում է աշխատանքին ու իմ հրաժարականի պահանջին, կարծում եմ, որ մեծ մասամբ կապված է լրացուցիչ խոտան աղմուկի հետ, որը  ծավալվել է իմ հրամանի կամ նախարարության որևէ քայլի շուրջ։ Այս նույն բանը եղավ նաև ՊՈԱԿ-ների դեպքում, երբ ես գնացի, հանդիպեցի, դեմ առ դեմ քննարկեցինք, մարդիկ հասկացան։ Բայց նկատե՞լ եք, որ շատ անգամ նույն մարդիկ են ակցիաներ անում, որոնք քաղաքական դիվիդենտներ են շահում»:

Ֆրանսիացի տիկնոջ այս պատճառաբանություններն ու մտամոլորություն հիշեցնող դատողություններն իրականում վկայում են անձի ոչ կոմպետենտ լինելու մասին: Դե իհարկե, ի՞նչ կոմպետենտության մասին կարելի է խոսել, եթե նրբիկ դիմագծելով սույն տիկինը կատեգորիկ կերպով հրաժարվում է անգամ «ստորագրել» այն որոշումների տակ, որոնք  ի հայտ են եկել իր իսկ պաշտոնավարման շրջանում, ու որոնք, փաստորեն չեն դիմանում որևիցե քննադատության՝ հարուցելով մարդկանց արդարացի ցասումը:

Տիկինն այդպես էլ չի կարողանում խելքը գլխին բացատրություն գտնել այն բանի, թե ինչո՞ւ է միտումնավոր կերպով թիրախավորել մի մարդու, ում օրոք, նրա ղեկավարության տակ աշխատողների խոստովանությամբ, Օպերան ուղղակի ծաղկում է ապրում: Ի դեպ՝ Օրբելյանին համահավասար քրտնաջանորեն աշխատաում են նաև նրա տեղակալներն, ինչպես օրինակ, Կարինե Կիրակոսյանն, ով, փորձելով փոխլրացնել իր ղեկավարին, օրնիբուն լծված է Օպերան ոտքի կանգնեցնելու գործին՝ ջանք չխնայելով հայ մշակույթի այդ կարևորագույն օջախին վերադարձնելու իր երբեմնի փառքն ու համաշխարհային հռչակը:

Հարց է ծագում՝ եթե Օրբելյանը կարողացել է կարճ ժամանակահատվածում ոտքի կանգնեցնել   օպերային թատրոնն, ապա հատկապես ինչի՞ց ելնելով է Նազենի Ղարիբյանն բացահայտորեն ընկել Օրբելյանի հետևից, ի՞նչ դավադիր ծրագիր է  առաջ տանում, երբ մատնացույց է անում, օրինակ, Օրբելյանի ռուսախոս լինելու հանգամանքը և այլն: Մի՞թե Ֆրանսիայի քաղաքացիություն ունեցող այս տիկնոջ համար գլխավոր պրոբլեմն իրականում ոչ թե Օրբելյանի աշխատանքի օգտակար գործողության գործակիցն է, որը, փաստորեն, բացառիկ բարձր է, այլ նրա՝ «Ռուսաստանից լինելն», իսկ  մնացյալն ընդամենը պատրվակ է՝ սեպ խրելու Հայաստան-Ռուսաստան մշակութային կապերի մեջ ու օտարացնելու երկու հասարակություններին: Թե՞ խնդիրն ընդամենը սեփական «էշը քշելու» մեջ է կամ ինքնահաստատման խնդիր լուծելու, բոլորին ցուցանելու, թե ով  է այսուհետ ոլորտի գլխավոր «ասիչը» լինելու, ու եթե անգամ այդ «ասիչի» ասածները կատարյալ հիմարություն  են, ապա բոլորն անխտիր պետք է դրանց հնազանդվեն՝ առանց ավելորդ հարցեր տալու, և բնավ հոգ չէ, թե այս ամենի արդյունքում բարձրացած աղմուկն ինչպես կարող է ազդել ասենք քաղաքական ղեկավարության ժողովրդական վարկանիշի կամ ունեցած իմիջի վրա. կարևորը Նազիկի վավաշոտ ցանկությունների անհագ բավարարումն է և վե՛րջ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.