Սերժ Սարգսյանը խոսելու է.Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարել է, որ Ս. Սարգսյանը չի հեռացել քաղաքական դաշտից և առաջիկայում հանդես կգա հրապարակային դիրքորոշումներով։

«Ամեն ինչ ունի իր ժամանակը։ Սերժ Սարգսյանը խոսելու է։ Նա մնացել է քաղաքականության մեջ, ՀՀԿ-ի ղեկավարն է, հետևաբար նա շատ լավ գիտի, որ կան հարցեր, որոնց վերաբերյալ ժողովուրդն ակնակալում է նրա գնահատականը»,- ասաց Ա. Աշոտյանը՝ հավելելով, որ Ս. Սարգսյանը հարցազրույց կամ հարցազրույցներ կտա բացառապես հայկական լրատվամիջոցներում:

Նրա խոսքով` մեկ հարցազրույցով դժվար թե հնարավոր լինի ստանալ բոլոր հարցերի շրջանակը։

«Բայց հավաստիացնում եմ, որ Սարգսյանի առաջնորդական խոսքը շուտով լինելու է քաղաքական օրակարգի բաղկացուցիչ մաս։ Երբ Սերժ Սարգսյանը որոշի խոսել, խոսելու է հայկական լսարանի հետ։ Ֆորմատի մասին դեռ ոչինչ ասել չեմ կարող, տարբեր ձևաչափեր են քննարկվում։ Արդեն ունենք մեկ տասնյակ հրավեր տարբեր լրատվամիջոցներից, որ հարցազրույցը կազմակերպվի հենց իրենց հետ»,- ասաց Աշոտյանը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.