ՊՆ փոխնախարարի ուշագրավ խոստովանությունը. Փաշինյանը չէր սխալվել

Պատասխանելով  Aravot.am-ի թղթակցի՝ ապրիլյան պատերազմին առնչվող  այն հարցին, թե, ի վերջո հետախուզությունն իմացե՞լ է, թե՞ չի իմացել, պայմանավորվա՞ծ է դա եղել, թե՞ ոչ, Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ ապրիլյան պատերազմը Ադրբեջանի՝ ԵԱՏՄ մտնելու մասին է, հիմա հաստատվո՞ւմ է՝ ԵԱՏՄ մտնելու մասի՞ն էր, թե՞ դրա մասին չէր, այս հարցերի պատասխանը դուք ունե՞ք, մենք ե՞րբ կարող ենք պատասխանը ստանալ՝ ՀՀ ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը հայտարարել է. «Ե՛վ պարոն վարչապետը, և՛ ՊՆ նախարարը մի քանի անգամ առիթ ունեցել են ասելու, որ այո՛, հետախուզական մի քանի տվյալներ եղել են, թե ինչ տվյալներ են եղել, ցավոք, չեմ կարող բացահայտել, որովհետև օրենքով պահպանվող տեղեկատվություն է: ԵԱՏՄ մտնելու հետ կապված ձեր ասածը ավելի շատ քաղաքական հայտարարություն է, ես չեմ կարող խոսել մի բանից, որի մասին տեղեկատվություն ունեմ մակերեսորեն: Վարչապետն, եթե այդպիսի հայտարարություն արել է, ես համոզված եմ, որ համապատասխան հիմքերի առկայության դեպքում է արել»:

Ապրիլյան այս օրերին ամենահրատապ, կարևորագույն հարց է դառնում այն, թե, ի վերջո, ինչի՞ արդյունք էր 2016-ի Քառօրյա պատերազմը: Ի՞նչը կարող էր այնքան ոգևորել Բաքվի ռեժիմին, որ առհամարհելով խաղաղ բանակցային պրոցեսն ու միջազգային հանրությանը՝ Ալիևը փորձեր բլիցկրիգի միջոցով վերանվաճել Արցախը:

Այս հարցի պատասխանը, թերևս, կարևոր է հատկապես հասկանալու համար, թե  ինչ պետք է անել հիմա, որպեսզի հնարավոր լինի Բաքվին զրկել պատերազմելու գայթակղությունից: Հատկապես դիվանագիտական ճակատում որո՞նք են այն  թիրախները, որոնք խոցելով՝ Հայաստանին կհաճողվի լուծել իր առաջ դրված նվազագույն խնդիրը՝ պատերազմի կանխարգելման խրթին հարցը:

Անշո՛ւշտ, ապրիլյան պատերազմը ոչ միայն  արտաքին ճակատում մեր վարքագծի, այլև ներքին քաղաքականության տապալման արդյունք էր. Ժամանակի իշխանությունն երկրի ներսում չուներ հենարան և ստիպված էր վերածվել դրսի կամակատարի, ինչի հետևանքով Հայաստանն ուղղակի կորցրել էր իր իմունիտետն ու վերածվել կատարյալ խամաճիկի՝ ստիպված լինելով ծառայել միանգամից մի քանի տերերի, որոնց շահերը ոչ միշտ էին համընկնում:

Նոր Հայաստանում, սակայն, իրավիճակը բոլորովին այլ է. իշխանության գլուխ է մի  մարդ, ով առնվազը վերջին տասնամյակների կտրվածքով բացառիկ լեգիտիմություն ու հանրային աջակցություն է վայելում, ով խնդիր չունի դրսում իր իշխանության համար հենարաններ փնտրելու, ով ներքին ու արտաքին քաղաքականությունը ձևում է բացառապես պետության ազգային շահին համապատասխան:

Այո՛, միգուցե պատերազմի կանխարգելման հարցում ամենավճռական գործոնը հենց ռազմուժի գերակայությունն է  թշնամու նկատմամբ, այո՛, ոչ ոք չի հերքում, որ ռեալ պոլիտիկում միշտ էլ վճռորոշը հենց ուժն է հանդիսացել ու հանդիսանում՝ իր տարբեր դրսևորումներով, սակայն միանշանակ է նաև, որ ռազմական հզրությունը ոչինչ է, եթե այն չի ուղեկցվում հստակ դիվանագիտական աշխատանքով, եթե տվյալ երկրի իշխանությունները խնդիրներ են ունենում լեգիտիմության հետ՝ այդպիսով ստիպված լինելով պապանձվել ու երկիրը «բոքսի տանձիկ» դարձնել:

ՀՀ ՊՆ փոխնախարարը փաստացի հաստատում է Փաշինյանի՝ տարիներ առաջ  արած հայտարարության իսկությունն ու ճշմարտությունն՝ առաջ բերելով կարևոր հարցեր. այսօր ունի՞, արդյոք, Ադրբեջանը պատերազմ սանձազերծելու հնարավորություն, ինչ-որ երրորդ կողմ հակամարտության կողմերից մեկին կարո՞ղ է «լավություն» անել մյուսի հաշվին, կարո՞ղ է Հայաստանն առևտրի առարկա դառնալ միջազգային հարաբեություններում, թե՞, այնուամենայնիվ, մղձավանջն այլևս անցյալ է դարձել:

Հայաստանի՝ վերջին ամիսների ցուցաբերած խրոխտությունն ու վարչապետի, ՊՆ նախարարի համարձակ, անբռնազբոս պահվածքը միջազգային հարթակներում հուշում են, որ  թավշյա հեղափոխությունը Հայաստանին մի նոր մակարդակի է բարձրացրել, իրավունք տվել՝ սեփական ձայնն ունենալու առվազն այն հարցերում, որոնք անմիջականորեն առնչվում են իրեն, իր անվտագությանը. Հայաստանն այսօր առավել քան երբևէ ունի սուբյեկտայնության բաձր աստիճան, ու ի սկբզբանե կարելի է բացառել այն, որ երկիրը կարող է ներքաշվել պատերազի մեջ միայն այն պատճառով, որ ինչ-որ մեկը մեկ ուրիշին   կարող է  «բարեկամական ժեստ» անել՝ Հայաստանը դարձնելով ժանգոտած մանրադրամ:

Այդ անփառունակ ժամանակնեն  այլևս անցել են, ինչը, սակայն, պետք է խոստովանել, լիովին չի չեզոքացնում պատերազմի իրական վտանգը. աշխարհաքաղաքական  առումով աշխարհն օրըստօրե է՛լ ավելի պայթյունավտանգ է դառնում, ինչն ուղղակիորեն ազդում է նաև Անդրկովկասում ստեղծված ուժային բալանսի վրա:

Բայց մի բան է, երբ պատերազմը ծագում է վերոհիշյալ հանգամանքներով պայմանավորված, և՝ բոլորովին այլ բան, երբ այն դառնում է սուբյեկտիվ գործոնների ծնունդ: Եթե ևս մեկ անգամ հայությունը ստիպված լինի փորձվել կրակով, անցնել պատերազմի բովով, ապա այս անգամ արդեն թշնամին դժբախտություն է ունենալու սեփական մաշկի վրա զգալու հայության ողջ «մախը»՝ կանգնելով ոչնչացման եզրին. Հայաստանն այլևս վաստակել է պատերազմում նոր հաղթանակներ կերտելու պատմական իրավունքը և մտադիր չէ այն որևէ մեկին զիջել:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.