Մեծ Բրիտանիայի խորհրդարանը հերթական անգամ մերժել է Brexit-ի գործարքը

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը հերթական անգամ մերժել է Brexit-ի 4 այլընտրանքային տարբերակ։ Քվերակության արդյունքը երկուշաբթի երեկոյան հնչեցրել է համայնքների պալատի խոսնակ Ջոն Բերքոուն:

Առաջարկվել է համազգային հանրաքվե անցկացնել Brexit-ի վերաբերյալ ցանկացած համաձայնության շուրջ և Common Market 2․0 տարբերակը, որի համաձայն՝ Մեծ Բրիտանիան մնում է Եվրոպական տնտեսական գոտում և ԵՄ-ի հետ պայմանավորվում է ժամանակավոր մաքսային միության մասին, որը կգործի այնքան, մինչև այլընտրանք կգտնվի։

Brexit-ի շուրջ ևս մեկ այլընտրանքային տարբերակի նախաձեռնողները Մեծ Բրիտանիային կոչ են անում Brexit-ի ընթացակարգից հետո ԵՄ-ի հետ մշտական մաքսային միություն ձևավորել։

Չորրորդ տարբերակը ենթադրում է, որ պատգամավորները կքննարկեն կառավարությունից Brexit-ի ժամկետի հերթական երկարաձգումը պահանջող տարբերակը, իսկ եթե դա հնարավոր չլինի, ապա պատգամավորները կքվեարկեն կա՛մ առանց համաձայնության Brexit-ի իրականացման, կա՛մ Լիսաբոնի պայմանագրի 50-րդ կետի չեղարկման օգտին՝ ԵՄ-ում մնալու համար։

Այս քվեարկության արդյունքները պարտադիր իրավական բնույթ չունեն, սակայն ունեն քաղաքական մեծ նշանակություն:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.