Ես հիվանդ մարդկանց հետ գործ չունեմ. Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀԿ անդամ նախկին պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել էր «Եռաբլուր» զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու 2016-ի ապրիլյան պատերազմի զոհերին։ Սարգսյանը ծաղկեփնջեր դրեց զոհված զինծառայողների շիրիմներին, ապա գլուխ խոնարհեց արցախյան պատերազմի զոհերի հուշակոթողի մոտ։

Այցի ամբողջ ընթացքում Սերժ Սարգսյանն ի պատասխան լրագրողների տարաբնույթ հարցերի, լռություն պահպանեց` առաջարկելով «չխանգարել իրենց արարողությանը»։

Միակ հարցը, որն արժանացավ ինչ-որ պատասխանի, ապրիլյան պատերազմի պայմանավորված լինելու վարկածի մասին հարցն էր։ «Ես հիվանդ մարդկանց հետ գործ չունեմ»,– ի պատասխան այդ հարցի ասել է Սերժ Սարգսյանը Սարգսյանը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.