ԵԿՄ-ում ապրիլի 7-ին նախագահ են ընտրելու

Ինչպես տեղեկացնում է  Armtimes.com-ը,  «Երկրապահ» կամավորականների միությունում տեղի է ունենում արտահերթ նիստ, որին մասնակցում է նաեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահի թեկնածու Սասուն Միայելյանը: 

ԵԿՄ արտահերթ համագումարի ժամանակ էլ ընտրվելու է ԵԿՄ նախագահ:

Հիշեցնենք, որ փետրվարի 11-ին ԵԿՄ վարչությունում տեղի է ունեցել հավաք՝ ԵԿՄ փոխնախագահների, մարզային խորհուրդների, տարածքային բաժանմունքների ղեկավարների, վարչության անդամների, ինչպես նաեւ Երկրապահի ակունքներում կանգնած կամավորական ջոկատների մի շարք այլ հրամանատարների մասնակցությամբ: Նրանք միաձայն ԵԿՄ նախագահի պաշտոնում առաջադրել են «Սասուն» կամավորական ջոկատի հրամանատար, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի թեկնածությունը:

Հիշեցնենք նաեւ, որ գեներալ Մանվել Գրիգորյանի հետ կապված ԱԱԾ աղմկահարույց բացահայտումներից հետո՝ 2018 թվականի հունիսի 24-ին, ԵԿՄ-ն վարչության նիստում կասեցրեց ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները։

Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.