Դավիթ Տոնոյանի հայտարարության շուրջ աղմուկն անիմաստ է. Փաշինյան

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման  բանակցությունները պետք է շարունակվեն: «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում  այս մասին ասաց  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ միևնույն ժամանակ հարկավոր է պատրաստ լինել ցանկացած զարգացման:

«Բանակցությունները պետք է շարունակվեն, բայց մենք նաև պետք է հասկանանք, որ  քանի դեռ հակամարտությունը կարգավորված չէ, մենք՝ որպես պետություն, ժողովուրդ, պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացման»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նաև անդրադարձավ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի վերջին հայտարարությանը, թե «տարածքներ խաղաղության դիմաց» ձևաչափը չի լինելու, ինքն այն վերաձևակերպել է՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքների» դիմաց»: 

«Դավիթ Տոնոյանի հայտարարության շուրջ աղմուկն անիմաստ է: Եթե Նա այլ հայտարարություն աներ, ապա նրան կազատեի պաշտպանության նախարարի պաշտոնից: Նա ասել է, եթե հանկարծ պատերազմ լինի, մեր ձգտումը լինելու է հաղթել պատերազմում: Եթե պաշտպանության նախարարը որևէ այլ բան մտածի, ապա ինքը պետք  է պաշտպանության նախարար չաշխատի: Սա որևէ կերպ ստվեր չի գցում խաղաղ կարգավորման գործընթացի վրա, ընդհակառակը շեշտում է խաղաղ կարգավորման գործընթացի կարևորությունը»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.