Բանակցությունների նպատակը ադրբեջանական տարածքների ազատագրումն է.Ալիև

Ալիևը հայտարարել է, որ իր երկրի դիրքորոշման փոփոխություն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում չի եղել, իսկ պատերազմը շարունակվում է, ավարտվել է դրա միայն մի փուլը: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը:

Այունհետեւ Ալիեւը խոսել է հակամարտության լուծման չարչրկված սեփական բանաձեւի մասին։ «Այս հակամարտությունը պետք է գտնի իր լուծումը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Բանակցությունների նպատակը ադրբեջանական տարածքների ազատագրումն է: Հայաստանի հետ հակամարտությունը դեռ չի ավարտվել: Մենք ապրում ենք պատերազմի պայմաններում, որը դեռ չի ավարտվել: Առաջին փուլն է ավարտված», - ասել է Ալիևը՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հատուկ նշանակության ուժերի զորամաս այցի ժամանակ:

Անդրադառնալով Վիեննայում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը՝ նա նաև նշել է, որ այն կարևոր էր «բանակցությունների գոյություն ունեցող ձևաչափի հաստատման տեսանկյունից»: Ալիևը շեշտել է. «Սա հակամարտություն է Հայաստանի և Ադրբեջանի միջև: Բանակցությունները պետք է անցկացվեն և անցկացվում են Հայաստանի և Ադրբեջանի միջև»:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.