Անգլիայի հավաքականի հարբած դարպասապահը ծեծկռտուքի մասնակից է դարձել

Անգլիայի ազգային հավաքականի և «Էվերթոն»-ի դարպասապահ Ջորդան Փիքֆորդը, հարբած վիճակում, Սանդերլենդի բարերից մեկում ծեծկռտուքի է մասնակցել։ Նա նախ լեզվակռվի է բռնվել այցելուներից մեկի հետ, ապա ծեծկռտուքի մասնակից դարձել:

Նշենք, որ այս մրցաշրջանում 25-ամյա դարպասապահը մասնակցել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 32 հանդիպման՝ բաց թողնելով 42 գոլ: Ակումբի ներկայացուցիչները հայտարարել են, որ տեղեկացված են միջադեպի մասին:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.