Թոմաս դե Վաալն՝ արցախյան հակամարտության կարգավորման մասին

«Էխո Կավկազա» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտնի փորձագետ Թոմաս դե Վաալը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող բոլոր կարևոր հարցերը քննարկելու համար անհրաժեշտ են ոչ թե ժամեր, այլ օրեր:

«Իհարկե, երկու-երեք ժամը բավականին երկար է, բայց ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող բոլոր կարևոր հարցերը քննարկելու համար անհրաժեշտ են ոչ թե ժամեր, այլ օրեր: Ավելին, սա Փաշինյանի ու Ալիևի առաջին պաշտոնական հանդիպումն էր, ոչ պաշտոնական ձևաչափով նրանք արդեն հանդիպել են, եթե չեմ սխալվում Դուշանբեում, Դավոսում, բայց այսպես լուրջ նրանք չէին հանդիպել: Նրանք նույնպես պետք է ծանոթանան, հասկանան երկու երկրներում ներքին դիրքորոշումները: Արդյունքում, իհարկե, երկու-երեք ժամը լավ է, բայց կարծում եմ, որ անհրաժեշտ է շատ ավելին»-մասնավորապես՝ հայտաարել է դե Վաալը:

 



 



Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.