Թերեզա Մեյը չեղարկել է Բրեքսիթի քվեարկությունը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը չեղարկել է այսօր նախատեսված Բրեքսիթի վճռորոշ քվեարկությունը պառլամենտում, որպեսզի կարողնա գնալ Բրյուսել ու խնդրի որոշ փոփոխություններ անել ԵՄ-ից դուրս գալու վերաբերյալ գործարքում։

Մեյը նախատեսում է հանդիպել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ու Հոլանդիայի վարչապետ Մարկ Ռուտեի հետ։ Սակայն ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը նշել  է, որ ԵՄ 27 երկրները չեն «վերաբանակցելու» գործարքը։

Նշենք նաև, որ նախօրեին ԵՄ արդարադատության դատարանը որոշում էր կայացրել, որում ասվում է, որ Բրիտանիան կարող է միակողմանիորեն չեղարկել Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածի կիրարկումը՝ չեղարկելով Բրեքսիթը։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.