Ուկրաինայի ԿԸՀ-ն պաշտոնապես հայտարարեց, որ երկրում տեղի կունենա նախագահի ընտրությունների երկրորդ փուլ

Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը արձանագրությունների 60 տոկոսի տվյալների հաշվումից հետո պաշտոնապես հայտարարել է, որ թեկնածուներից ոչ մեկն արդեն չի կարողանա հավաքել ընտրողների ձայների մեծամասնությունը: Երկրում կանցկացվի նախագահի ընտրությունների երկրորդ փուլ:

«Ես ուշադրություն եմ դարձնում այն բանի վրա, որ լինելու է երկրորդ փուլ, ԿԸՀ-ի առջև ծառացած է շատ հավակնոտ խնդիր, որովհետև այն ժամանակահատվածը, որը կա վերջնական արդյունքների ամփոփման և ԿԸՀ-ի կողմից երկրորդ փուլի վերաբերյալ ապրիլի 21-ի քվեարկության նշանակման արձանագրության ստորագրման միջև, շատ ու շատ կարճ է»,- ապրիլի 1-ին կայացած բրիֆինգում հայտնել է ԿԸՀ-ի նախագահ Տատյանա Սլիպաչուկը:
 
Առայժմ Ուկրաինայի ԿԸՀ-ն ամփոփել է արձանագրությունների 62,74 տոկոսի արդյունքները: Առաջատարը Վլադիմիր Զելինսկին է, որը հավաքել է ընտրողների ձայների 30,40 տոկոսը, երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է Պյոտր Պորոնշենկոն՝ 16,34 տոկոս ձայներով: Նրան հաջորդում է «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն՝ 13,09 տոկոս ձայներով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.