Օպերայի գեղարվեստական տնօրեն Կոնստանտին Օրբելյանին տնօրենի պաշտոնից ազատելը անընդունելի է. Իվետա Տոնոյան

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանի համոզմամբ՝ Օպերայի գեղարվեստական տնօրեն Կոնստանտին Օրբելյանին տնօրենի պաշտոնից ազատելը անընդունելի է։

Խմբակցության մյուս պատգամավոր Գևորգ Պետրոսյանն էլ նշում է. «Բավական է, որ կրթության և մշակույթի ոլորտում ազատվենք պրոֆեսիոնալներից և չգիտենք, թե տեղը ովքեր են գալու»։

Այն պատճառաբանությունները, թե Օրբելյանը օրենքի խախտումով է նշանակվել այդ պաշտոնին, պատգամավորը պատրաստվում է ուսումնասիրել կանոնադրությունը։ «Օրբելյանը մեծ հեղինակություն է և չի կարելի նման հեղինակություններին գրիչի մի շարժումով ազատել, այն էլ ազատողն այն մարդն է, որ գալիս է Ազգային ժողով ու տարրական հարցերին, որ նա ի պաշտոնե պարտավոր է տիրապետել, բացարձակ տեղեկություն չունի»։

Ինչ վերաբերում է մարտի 29-ին Վիեննայում տեղի ունեցած Փաշինյան- Ալիև հանդիպմանը, Իվետա Տոնոյանը նշում է, որ առաջին բանակցության արդյունքում բեկում չի արձանագրվել։ «Ակնկալիքը, որ Արցախը պիտի ներգրավվի բանակցային կողմ, ԵԱՀԿ ՄԽ տարածած հաղորդագրությությունից պարզ է, որ այդ մասով որևէ դիտարկում չկա»։

Ադրբեջանի նախագահի այն հայտարարությունը, որ բանակցային ֆորմատի փոփոխություն չի լինելու, Իվետա Տոնոյանը կարծում է, որ այս հայտարարությունից կարելի է եզրակացնել հետևյալը։ «Կամ քննարկվել է այդ տարբերակը, որը արժանացել է Ալիևի բացասական արձագանքին, կամ Ալիևը իրադարձություններից առաջ է ընկել և նման հայտարարությամբ է հանդես գալիս»։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.