Բաժին : Հասարակություն
Նազենի Ղարիբյանի դեմ բողոքը շարունակվում է
«Պարոն վարչապետն ասաց, որ ինքն երաշխավորում է՝ որեւէ մեկի վրա այսօր տնօրենի պարատականությունները չի դրվի, բացի Օպերային թատրոնի փոխտնօրենից մինչ այն պահը, երբ մենք կստանանք այն օրենքի կետերը, խնդիրները, որոնք նախարարությունը ներկայացրել է վարչապետին, մենք գրավոր կպատասխանենք եւ մեր հակափաստարկներով կրկին կհանդիպենք»,-հայտարարել է Օպերային թատրոնի դիրիժոր Հարություն Արզումանյանը ապրիլի 1-ին, լրագրողների հետ զրույցում:
Միաժամանակ Փաշինյանի հետ հանդիպումը Ա.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի ներկայացուցիչները գնահատել են գոհացնող:
Ա.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցներըայսօր բողոքի ակցիա էին իրականացնում Կառավարության դիմաց՝ պահանջելով չեղյալ համարել օպերային թատրոնի տնօրեն Կոնստանտին Օրբելյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրամանը, ինչպես նաեւ աշխատանքից ազատել Նազենի Ղարիբյանին: