Մեսսին ամրապնդում է դիրքերը Ոսկե խաղակոշիկի համար պայքարում

«Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին ամրապնդել է դիրքերը «Ոսկե խաղակոշիկի» համար պայքարում:

Պրիմերայի 29-րդ տուրի՝ «Էսպանյոլի» հետ խաղում (2-0) դառնալով դուբլի հեղինակ՝ արգենտինացի հարձակվողն առաջնությունում խփած գոլերի քանակը հասցրել է 31-ի: Մեսսիին հաջորդում «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապեն, որը Լիգա 1-ի ընթացիկ խաղարկությունում արդեն 27 գոլ է խփել:

«Ոսկե խաղակոշիկի» համար պայքարում ֆուտբոլիստների խփած գոլերի քանակը բազմապատկվում է տվյալ առաջնության վարկանիշային գործակցով: Եվրոպայի թոփ-5 առաջնությունների վարկանիշային գործակիցը 2 է:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.