Հարված՝ Փաշինյանին. Արսեն Թորոսյա՞նն է թիկունքից հարվածողը

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես հաստատել է Առողջապահության նախարարի տեղակալի ձերբակալության մասին տեղեկությունները: Խոսքը վերաբերում է Արսեն Դավթյանին:

Պետք է նկատել, որ նոր Հայաստանում սա բավական ճչացող իրադարձություն է:

Ինքնին այն, որ պատասխանատվության է կանչվում նմանօրինակ բարձր պաշտոնյան, իհարկե, վկայում է երկրում տեղի ունեցած հսկայական փոփոխությւնների մասին, երբ այլևս գոյություն չունեն արտոնյալներ, որոնք, թաքնված պետության հետևում, կարող էին կեղեքել երկիրն ու անպատիժ մնալ:

Մյուս կողմից, իհարկե, բավական լուրջ հարցերի տեղիք է տալիս այն, թե ինչպե՞ս կարող էր փոխնախարարը գնալ նմանօրինակ քայլի՝ շատ լավ հասկանալով, որ  չի մարսելու, ի՞նչն էր նրան դրդել անել այդ քայլը, ընդամենը մի երկու կոպեկ ավել փող աշխատելու ձգտո՞ւմը, թե՞ անպատժելիության զգացողությունը: Եթե առաջինն, ապա հարց է, թե ինչի՞ հետևանքով է Դավթյանն իրեն արտոնյալ կարծել:

Կասկած լինել չի կարող այն բանում, որ Դավթյանի  հետ տեղի ունեցողն արդյունք է նախևառաջ նրա վերադասի՝ առողջապահության նախարար Արսեն Թորսյանի անփույթ կամ անմաքուր աշխատանքի.  կա՛մ գործ ունենք կոռուպցիան «տակից» հովանավորող մեկի հետ, ով, սակայն, տեսախցիկների առաջ միանգամայն այլ կերպարով է հանդես գալիս՝ ասենք իր «պրինցիպների» համար պատրաստ լինելով բազմաթիվ քաղաքացիներին օրվա հացը վաստակելու հնարավորությունից զրկել, և այդ կաշառքի մի մասն էլ  նախատեսված է եղել անձամբ իր համար, կա՛մ պարզապես նախարարն այնքան թույլ, բանից անտեղյակ ու սեփական ղեկավարման տակ գտնվող օղակն այնքան վատ պատկերացնող մեկն է, որ նրա ստորադասները չեն վարանում հենց վերադասի «քթի տակ», կոռուպցիոն «դվիժենիներ» անել ու թքած ունենալ՝ ինչ կլինի, այդ լուրը կհասնի՞ նախարարին, թե՞ ոչ և այլն:

Բոլոր երկու դեպքերում էլ, փաստորեն, ինչպես ասում են, փաստերը Թորոսյանի օգտին չեն խոսում. ոլորտում ոչ թե հեղափոխական տեմպերով բարեփոխումներ են ընթանում, ինչպես պետք լիներ, և ինչի համար էլ Թորոսյանին նշանակել են այդ բարձր պաշտոնոմ, այլ արագ քայլերով համակարգը դեգրադացվում է ու հետընթաց ապրում՝ նույնիսկ գերազանցելով  նախահեղափոխական ցուցանիշները՝ վատ իմաստով:

Եվ ուրեմն՝ ի՞նչ հետևություն: Հետևությունը մեկն է՝ Թորոսյանը պետք է կարողանա ամենասեղմ ժամկետներում հասարակությանը, Փաշինյանին տալ համոզիչ, փաստարկված բացատրություն, թե ինչ է, գրողը տանի, կատարվում: Ինչու պետք է փոխնախարարն, ով, ենթադելի է, Թորսյանին հասցրած կլիներ համոզել, որ հեղափոխական արժեքների բնածին կրող է, ներքաշվում նմանօրինակ խայտառակ պատմության մեջ:

Կկարողանա՞ Թորոսյանը համոզել ու փաստել, որ այս հարցում ինքը «ձյան պես ճերմակ է», ուրեմն՝ շատ լավ, ո՞չ, ուրեմն՝ բարձրագույն իշխանությունները պետք է հետևություներ անեն ու անհապաղ կերպով:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.