Տոնոյանն այդ մասին ասաց բաց տեքստով. ի՞նչ է սպասվում

 

Ինչպես փոխանցում է «Ամերիկայի Ձայն»-ը, Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպմանը ղարաբաղյան հակամարտության խնդիրը մեկնաբանելիս ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձևաչափը փոխում է:

«Ես, որպես պաշտպանության նախարար, ասում եմ՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց»  ձևաչափը վերաձևակերպել եմ, մենք հակառակն ենք անելու՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց: Մենք այդ խրամատային վիճակից, անընդհատ պաշտպանական վիճակից ձերբազատվելու ենք: Ավելացնելու ենք այն ստորաբաժանումների թվաքանակը, որոնք կարող են ռազմական գործողությունները տեղափոխել հակառակորդի տարածք»,-մասնավորապես` հայտարարել է Տոնոյանը:

Տոնոյանի  այսօրինակ հայտարարություններն այն էլ Ավստրիայում մեկ օր առաջ կայացած Փաշինյան-Ալիև բանակցություններից հետո, ըստ էության, էական են ոչ միայն այն պատճառով, որ նախարարը պարզ տեսքտով կոչ է անում աշխարհին պատերազմի պարագայում պատրաստ լինել անակնկալների, այլև այն, որ միգուցե նույնիս անկախ իրենից բացահայտում է բանակցությունների էությունը` այն, թե ինչ է պետք ակնկալել կայացած բանակցություններից:

Ըստ էության` պետք է մեկ հիմնական հետևոթյուն անել և արձանագրել, որ ոչ մի շոշափելի արդյունք Փաշինյան-Ալիև հանդիպումը չի տվել, հակառակ պարագայում Տոնոյանը ԱՄՆ-ում չեր խոսի Հայաստանի մտադրությունների մասին` պատերազմի պարագայում գրավելու Ադրբեջանական հավելյալ տարաքներ, որոնք, անկասկած, պատմական հայկական հողեր են:

Տոնոյանը փաստացի նախազգուշացնում է բոլորին, որ եթե հնարավոր չլինի զսպել պատերազմն, ապա տարածաշրջանում ներգրավված ուժային կենտրոնները պետք է պատրաստ լինեն ամենաանսպասելի զարգացումների, ընդհուպ`Ադրբեջանի ոչնչացմանը: Իսկ սա արդեն չափազանց լուրջ հայտարարույուն է, որ կարող է լուրջ հետևությունների տեղիք տալ նույն այդ գերտերություններին, որոնց համար Բաքուն գուցե արժեքավոր գործընկեր է:

Պատրա՞ստ է աշխարհն այն հրդեհին, որ բռնկվելու է Բաքվի ռազմատենչության արդյունքում, թե՞ ոմանք միամտորեն կարող են կարծել, թե Տոնոյանի այսօրինակ հայտարարություններն ընդամենը ներքին լսարանի համար արվող հայտարաություններ են, և Հայաստանը ֆիզիկապես ի վիճակի չէ ըստ արժանվույնս դիմագրավել ու հակահարված տալ ազերիներին:

Եթե պատերազմի բռնկման պարագայում իսկապես բանը բանից անցնի, ապա ակնհայտ է, որ հայ-ադրբեջանական կոնֆլիկտը կարող է դուրս գալ իր սահմաններից ու ընդգրկել երրորդ երկրներ. թե՛ Իրանը, թե՛ ՌԴ-ն ու Թուրքիան ունեն բոլոր շանսերը` հայտնվելու մեծ պատերազմի թատերաբեմում: Իսկ սա արդեն նշանակում է երրորդ աշխարահմարտի բռնկման պոտենցիալ վտանգ` հաշվի առնելով Թուրքիայի` ՆԱՏՕ-ի անդամ հանդիսանալու հանգամանքը:

Տոնոյանն, ըստ էության, այս մասին է փորձում ակնարկել Արևմուտքին` այն մասին, որ Ադրբեջանի արկածախնդրությունը չզսպելու պարագայում աշխարհը կամ առնվազը ողջ տարածաշրջանը կարող է կանգնել աղետի առաջ:

Պատրա՞ստ են տերությունները նման արկածախնդրության, թե՞ կգերադասեն Ալիևին խելքի բերելու ու  խաղաղ գործընթացը շարունակական պահելու տարբերակը:

Սրա պատասխանը պետք է տան գերտերոթյուններն, եթե, իհարկե, նրանցից առնվազը մեկը չի ցանկանում այլոց ձեռքերով կրակից շագանակ հանել,եթե այդ գերտերւթյուննրից առնվազը մեկին ձեռնտու է տարածաշրջանում աշխարհաքաղաքական ստաստուս-քվոյի փոփոխությունը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.