Պոչետինո․ Լիվերպուլը ճիշտ վարվեց՝ Վան Դեյկի համար վճարելով 70 մլն եվրո

 

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի՝ «Լիվերպուլի» հետ խաղից առաջ խոսել է մրցակցի պաշտպան Վիրջիլ վան Դեյկի մասին։

«Երբ «Լիվերպուլը» ցանկանում էր ուժեղացնել պաշտպանությունը, շատերն ասում էին, որ կենտրոնական պաշտպանի համար 70 միլիոն եվրո վճարելը խենթություն է։ Սակայն «Լիվերպուլը» ճիշտ վարվեց։ Նրանք ընտրեցին վան Դեյկին, քանի որ այդ պահին հոլանդացին Անգլիայի լավագույն պաշտպանն էր և կարող էր «Լիվերպուլին» ավելի ուժեղ դարձնել»,- Պոչետինոյի խոսքը մեջբերել է Sky Sports-ը։

Հավելենք, որ «Լիվերպուլ»-«Տոտենհեմ» հանդիպումը կայանալու է վաղը՝ մարտի 31-ին, և մեկնարկելու է Երևանի ժամանակով 19։30-ին։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.