Բանակցություններում առաջընթաց կա. Ալիև

 

Հայաստանի հետ բանակցությունների ձևաչափը մնում է անփոփոխ, բանակցություններում առաջընթաց կա: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Վիեննայում տեղի ունեցած բանակցություններից հետո:

«Բանակցային գործընթացը նաև պետք է աջակցություն ստանա մարդասիրական ակցիաներով: Կարևոր է, որպեսզի բանակցությունների ձևաչափը մնա անփոփոխ, բանակցություններն ընթանան Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչպես որ եղել է երկար տարիներ,- ասել է Ալիևը,- բանակցային գործընթացին նոր խթան է հաղորդվել, մենք շատ դրական ենք գնահատել մարտի 9-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, որում ասվում է, որ բանակցային գործընթացի ձևաչափի փոփոխությունը կարող է լինել միայն կողմերի համաձայնությամբ»:

Նրա խոսքով, սակայն, Բաքուն դրան համաձայնություն չի տվել: «Մենք վերադարձել ենք մի իրավիճակի, երբ պետք է շարունակել էական բանակցություններ վարել: ԱԳՆ ղեկավարներին հրահանգվել է ամենայն հավանականությամբ մոտ ապագայում հանդիպել՝ բանակցային գրծընթացը շարունակելու համար»,- ասել է Ալիևը: Նա նաև նշել է, որ «բանակցային գործընթացը պետք է ուղղված լինի արդյունքի»: Ալիևը հերթական անգամ կրկնել է, որ Ադրբեջանի համար առաջին տեղում է «Ադրբեջանի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքների ապաշրջափակումը»: 


Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.