Ահաբեկչության սպառնալիք` Հայաստանում. Վանեցյանի գերխնդիրը

 

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունն արձագանքել է ՌԴ ներքին գործերի նախարարության Ծայրահեղականության հակազդման գլխավոր վարչության պետ Օլեգ Իլյինիխի` վաղօրոք արած այն հայտարարությանը, որ  Սիրիայում և Իրաքում կրած պարտությունից հետո «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետաքրքրությունները տեղափոխվել են ԱՊՀ երկրներ, մասնավորապես՝ Ղազախստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի և Հայաստանի տարածք:

«Ահաբեկչության դեմ պայքարը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության գործունեության գերակա ուղղություններից: Այս ոլորտում ՀՀ ԱԱԾ համապատասխան ստորաբաժանումների շուրջօրյա ռեժիմով աշխատանքը նպատակաուղղված է ցանկացած ահաբեկչական բնույթի սպառնալիքի ներուժ ունեցող երևույթների ժամանակին բացահայտմանն ու կանխարգելմանը: Այս առումով իրադրությունը Հայաստանի Հանրապետությունում լիովին վերահսկվում է»,-ասվում է ԱԱԾ հաղորդագրության մեջ:

Ռուս պաշտոնյան, փաստորեն, ասել է, որ ԱՊՀ տարածքի մի շարք երկրներում կա ռեալ սպառնալիք այն բանի, որ դրանց հասարակությունները կարող են դառնալ իսլամական ահաբեչության զոհ:

Ինչպես հայտնի է, «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը Մերձավոր Արևելքում հայտնվել է հոգեվարքի մեջ. գերտերությունները կարողացել են գրեթե ամբողջությամբ ջնջել այն Մերձավոր Արևելքից, ինչը, սակայն, չի նշանակում, որ ԻԼԻՊ-ի դեմ տարած հաղթանակը համապարփակ է ու ամբողջական. հեղինակավոր միջազգայնագետներն ու անվտանգության հարցերով փորձագետներն այն կարծիքին են, որ  առաջիկա տարիներին ԻԼԻՊ-ն իր հիմնական հարվածային ուժը կենտրոնացնելու է Միջին Ասիայում`ահաբեկչության թիրախ դարձնելով տարածաշրջանի երկրները, որի բուն նպատակը Ռուսաստանի ու Չինաստանի ազգային անվտանգույանը սպառնալն է լինելու: Ավելին`կա տեսակետ, որ ԻԼԻՊ-ի դեմ Միջագետքում տարած հաղթանակն իրականում ոչ այնքան գերտերությունների ձեռքբերումն է, որքան ԻԼԻՊ-ի ստվերային ղեկավարության որոշման արդյունք` թողնել Միջագետքն ու կենտրոնանալ Միջին Ասիայի վրա. Մերձավոր Արևելքում կռիվ տվող ահաբեկիչները ոչ թե գլխովին ջախջախվել են, այլ` ընդամենն «արտագաղթել» և սպասում են հարմար պահի` պայթենցելու Չինաստանի ու Ռուսաստանի անվտանգության համար կենսական նշանակություն ունեցող տարածաշրջանը:

ՌԴ բարձրաստիճան պաշտոնյայի նախազգուշական հայտարարությունը փատացի հաստատում է փորձագիտական շրջանակներում գերիշխող այս տեսակետի իսկությունը:

Ի՞նչ սպասռնալիք կարող է ծագել Հայաստանի համար այս պարագայում: Հիմնական վտանգը, թերևս, գալիս է կրկին արցախյան խնդրի չկարգավորված լինելու հանգամանքից: Ավելին` հաշվի առնելով ԻԼԻՊ-ի զինյալների ու Բաքվի միջև գոյություն ունեցող ստվերային կապը` պետք է նկատել, որ պատերազմի բռնկման պարագայում Հայաստանն իսկապես կարող է դառնալ իսլամական ծայրահեղականության զոհ` մանավանդ որ Ադրբեջանը ջանք չի խնայում նույն իսլամական աշխարհին ապացուցելու, որ հայ-ադրբեջանական հակամարտության արմատներն իրականում կրոնական են. իբր մուսուլմանները պայքար են մղում հայ «գյավուրների» դեմ:

Սա նշանակում է, որ  Հայաստանի պատկան մարմիններն աջալրջորեն պետք է վերլուծեն ընթացող բոլոր պրոցեսներն ու իրադարձությունները`ոչ միայն չեզոքացնելու ահաբեկչության վտանգն, այլև  բացառեկլու դրա հավանականությունն` առհասարակ. այդ հարցում մենք հզորագույն դաշնակից ունենք` Ռուսաստանը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.