Վ. Գասպարյանի դեմ ներկայացված հայցը պարզապես ծիծաղելի է. պաշտպան

ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

ՀՀ ոստիկանության նախկին պետ, պաշտոնաթող գեներալ֊գնդապետ Վլադիմիր Գասպարյանի և նրա ընտանիքի անդամների վերաբերյալ քաղաքացիական գործի մասին լրատվական կայքերից մեկի միջոցով տարածված տեղեկատվության մասին անհրաժեշտ եմ համարում հայտնել հետևյալը`
Ցավալի է, երբ լրատվամիջոցը փաստացի դառնում է մի կողմի գործիք և մոռանում է օբյեկտիվ լինելու իր ենթադրյալ առաքելությունը։ Ինչ վերաբերում է բուն գործին, ապա ներկայացված հայցը պարզապես ծիծաղելի է, իսկ դատավորի նկատմամբ մի քանի օր առաջ հարուցվել է կարգապահական վարույթ` դատավարական օրենքի առերևույթ կոպիտ խախտման հիմքով։ Հուսամ այսուհետ ցանկացած լրագրող կփորձի պարզել մյուս կողմի դիրքորոշումը և կտարածի օբյեկտիվ տեղեկատվություն, այլ ոչ թե կգնա էժանագին սենսացիա ստեղծելու արատավոր ճանապարհով։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.