Նոր առճակատման սկիզբ. Հայաստանը կարող է շատ բան կորցնել

Մարտի 28-ին ԱԺ-ում «ՀՀ Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցի քննարկմանը ԲՀԿ պատգամավոր Արթուր Գրիգորյանի` Ամուլսարի ու «Լիդիան»-ի շուրջ ստեղծված իրավիճակին առնչվող հարցին ի պատասխան Փաշինյանը հայտարարել է, որ իրենք չեն վախենում: «Ընկերություններ կան, որ գալիս են, ասում՝ կդիմենք միջազգային դատարան, ու զգում են, որ ՀՀ ներկայացուցիչները չեն ուշաթափվում, իրենք են վատանում, ո՞նց մեզանից չեք վախում... ո՛չ, չենք վախենում, էդ դուք մեզանից պետք է վախենաք, եթե վախենալու բան կա, և ոչ մենք ձեզնից»,-հայտարարել է Փաշինյանն` արձագանքելով արբիտրաժային դատարան դիմելու «Լիդիան»-ի մտադրություններին:

Ինչ վերաբերում է հանքի հետագա ճակատագրին, ապա Փաշինյանը հայտարարել է, որ կառավարությունը բյուջեից 300 000 դոլար է հատկացրել, որ միջազգային բարձր հեղինակություն ունեցող ընկերություն ներգրավեն, որպեսզի տեղում փորձաքննություն իրականացնի՝ տալու պատասխան` ռիսկերն ընդունելի՞ են, թե՞ ոչ:

«Եթե եզրակացությունը կլինի բացասական, որ ասեն ռիսկեր կան Ջերմուկի ու Սևանի ջրերի համար՝ ծրագիրը կփակվի, որ ասեն՝ մեծ չեն, կառավարելի են, կաշխատի: Խնդիրը ձգձգվեց նաև այն պատճառով, որ «Լիդիանը» հրաժարվեց համագործակցել կառավարության հետ»,-ԱԺ ամբիոնից հայտարարել է երկրի վարչապետը` միաժամանակ հիշեցնելով` ինքը ժամանակին Բնապահպանության նախարարին հրավիրել էր և հարցրել, թե այն, ինչ ՇՄԱԳ-ի մեջ գրված է՝ ճի՞շտ է, և պատասխան էր ստացել, որ չեն կարող հիմնավոր համարել, ինչն էլ պատճառ է հանդիսացել` հանքի շահագործումը կասեցնելու:

Փաշինյանի արձագանքը` խնդրին իրականում բավական կտրուկ է ստացվել և ոչ միանշանակ: Իշխանությունները փաստացի հայտարարում են, որ չեն ճանաչում նախորդ երկու փորձաքննությունների արդյունքներն ու հարցին լուծում տալու համար մտադիր են երրորդ անգամ ուսումնասիրություններ կատարել` դրա համար ներգրավելով լիբանանյան գրանցում ունեցող ընկերության: Մյուս կողմից` հարց է առաջանում, թե որքանո՞վ կարելի կլինի խոսել համապատասխան ընկերության իրականացնելիք աշխատանքների վստահելիության մասին` հաշվի առնելով այն, որ «Լիդիան»-ը կարծես մտադիր չէ առաջիկա ուսումնասիրությունների արդյունքներն իր համար որպես հիմք ընդունել` իրավացիորեն արձանագրելով, որ երրրդ փորձաքննության սահմանումն իրականում իր նկատմամբ դրսևորվող խտրական վերաբերմքունքի արդյունք է:

Իհարկե, պարզ է, թե իշխանություններն ինչ տրամաբանությամբ են առաջնորդվում. նրանք չեն վստահում նախորդ իշխանությունների օրոք կատարված ուսումնասիրություների արդյունքերին` կասկածելով նախորդներին կոռուպցիոն իմաստով ռիսկային գործարքների գնալու մեջ: Մինչդեռ այդ կասկածելի մոտեցումն օբյեկտիվորեն կարող է խաթարել երկրի հեղինակությունն ու Հայաստանը եթե ոչ մեկընդմիշտ, ապա առնվազն երկար ժամանակով դուրս բերել ներդրումային իմաստով գրավիչ համարվող երկրների շարքից` ստեղծելով տպավորություն, որ ժամանակի իշխանություններից է կախված այն, թե ինչպիսի մոտեցում է ցուցաբերվում այս կամ այն ընկերության ներդրումային ծրագրերին:

Մինչդեռ «Լիդիան»-ը պատրաստվում է հարյուրավոր միլիոնների հասնող ծրագիր կյանքի կոչել, որ կարող էր դրական գոծնական օրինակ դառնալ այն բանի, թե ինչպես կարելի է Հայաստանոմ ներդրում անել, «հարստանալ ու հարստըացնել»:

Մեկ այլ կարևոր խնդիր է, իհարկե, այն, թե Փաշինյանի զգայական էմոցիոնալ հայտարարություններն ինչ արձագանք կստանան արդեն պաշտոնական Վաշինգտոնի կողմից` հաշվի առնելով հատկապես նոր դեսպանի կողմից դրսևորովող հետևողականության հանգամանքը: Գործնականում կարո՞ղ են «Լիդիան»-ի շուրջ ընթացող անբարենպաստ պրոցեսները վերաճել հայ-ամերիկյան բախման` դրանից բխող տհաճ հետևանքներով, թե՞, այնուամենայնիվ, Հայաստանի իշխանություննեին կհաջողվի զարգացած աշխահի առաջառնվազը անվիճելիորեն հիմնավորել սեփական կարծր դիրքորոշումը, եթե այո, ապա ի՞նչ հիմքով :

Ընդ որում` պետք է հասկանալ, որ եթե անգամ երրրոդ փորձաքննությունն էլ դրական արդյունքներ գրանցի` կապված բնապահպանական ռիսկերի հետ` արձանագրելով դրանց կառավարելիությունն, ապա բարձրացած աղմուկը կրկին իր սև գործն անելու է, և իշխանություններին շատ դժվար է լինելու դրանից հետո համոզել միջազգային ներդրողներին, որ Հայաստանը հենց այն երկիրն է, ուր կարելի է ու պետք է ներդրում անել. ի՞նչ երաշխիք, որ ներկա իշխանություններին հաջորդողներն էլ իրենց հերթին չեն սկսի «ձվի մեջ մազ փնտրել» ու «մաչո» ձևանալ` հայտարարելով ասենք չորրորդ փորձաքննութան անհրաժեշտության մասին:

Հայաստանն ակնհայտորեն փակուղի է մղվում, և այս պարագայում արդեն էական չէ` երրորդ փորձաքննությունն ինչ ցույց կտա կամ Ամուլսարի շուրջ գործընթացները որ հունով կզարգանան:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.