Հովիկ Աբրահամյանը` բանտի ճանապարհին

Մարտի 28-ի ԱԺ նիստում «ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է հակակոռուպցիոն օպերացիայի նոր սկզբի մասին` խոստանալով ՋՕԸ-ների գումարները յուրացրած ղեկավարներին քրեական պատասխանատվության ենթարկել:

«Ջրօգտագործողները ստեղծել են միություն, ընտրել են ՋՕ նախագահ: Այսինքն` ջրօգտագործողը ջուրը ստանում է, ջրի դիմաց վճարում է, ՋՕ-ն վարձը հավաքում է ու ստանում է աշխատավարձ: Ի՞նչ է նշանակում` բոյկոտում է: Ես երեկ տեսա, որ մի շարք ՋՕԸ-ների նկատմամբ քրեական գործ է հարուցվել 1 մլրդ դրամի արհեստական պարտք կուտակելու համար: Ես չեմ հասկանում` ամեն մեկը իր գողացածը պիտի գցի կառավարության վրա՞, ցույց անի, թե մենք աշխատավարձ չենք ստացել»,-հայտարարել է Փաշինյանը`խոստանալով բոլոր ՋՕԸ-ներում ստուգումներ իրականացնել ու պարզել գողացածի չափը և միաժամանակ նկատելով, որ ամենաշատ թալանված ոլորտներից մեկն է սա:

Փաշինյանը համոզմունք էր հայտնել նաև, որ նույն իրավիճակը ոռոգման ջրի ցանցում է:

Ոլորտում երկար տարիներ ի վեր վխտացող կոռուպցիայի, տոտալ թալանի ու դե ֆակտո մենաշնորհային իրավիճակի մասին արդեն մի քանի ամիս է, ինչ ակտիվորեն ահազնգվում է ու խոսվում:

Գյուղատնտեսության ոլորտի թերզարգացվածության հիմնական պատճառնեից մեկն էլ, եթե ոչ ամենահիմնականը, հենց Փաշինյանի` ԱԺ ամբիոնից բարձրաձայնված խնդիրն է հանդիսանում, որի վրա ցավոք, նախկինում աչք է փակվել, ծածկադմփոց արվել, ինչը, թերևս, բնական էր, քանի որ ոչ մեկի համար գաղտնիք չէ, թե ոլորտի տիրակալն իրականում ով է հանդիսանում. խոսքը նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասին է, ով իր անծայրածիր ունեցվածքը կուտակել է նաև նման յուղոտ ոլորտները փաստացի սեփականելով, գյուղացիության հաշվին օլիգարխի վերածվելով` բառիս ամենաբացասական իմաստով:

Փաշինյանը խոստանում է «բանտերը լցնել» Հայաստանի համար ստրատեգիական նշանակություն ունեցող համապատասխան ոլորտները թալանածներին, բնականոն զարգացումը սեփական գրպանային շահերի համար խաթարածներին, և կան բոլոր հիմքերը` համոզմունք հայտնելու, որ իշխանությունների հակակոռուպցիոն քաղաքականության, իրականացվող լայն լյուստրացիայի արդյունքում տեսանելի ապագայում նույն Հովիկ Աբրահամյանը հայտնվելու է բանտում, քանի որ կասկած չկա` նույն ԱԱԾ-ի համար որևիցե դժվարություն չի ներկայացնելու արժանահավատ փաստերի հավաքագրումն ու դրանք սեղանին դնելը:

Այնպես որ` Մանվել Գրիգորյանից, Քոչարյանից հետո Հովիկ Աբրահամյանն ունի բոլոր շանսերը` հայտնվելու ԱԾ «պադվալում»:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.